05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սեքս-սկանդալի պատճառով զրկվեց պաշտոնից /ֆոտո/

Չեռնոգորիայի ֆինանսական հսկողության ծառայության պետը հրաժարական է տվել սեքս-սկանդալի եւ իր նախկին սիրուհու իբր թե հղիության պատճառով: 

Միրոսլավ Իվանիշեւիչն անհարմար իրավիճակում է հայտնվել: Բանն այն է, որ համացանցում  հայտնվել է մի տեսանյութ, որում չինովնիկն իր աշխատասենյակում ինչ-որ անհայտ կնոջ հետ սեքսով է զբաղվում: Տեսանյութն անմիջապես ջնջել են համացանցից, սակայն Իվանիշեւիչին դա չի փրկել: Նա ստիպված է եղել լքել պաշտոնը:

Չինովնիկի խոսքով` պատահական սիրուհին վաղուց է իրեն շանտաժի ենթարկում: Նույնիսկ հայտարարել է, թե երեխայի է սպասում իրենից եւ ալիմենտներ  է պահանջել: “Նա հատուկ էր եկել իմ աշխատասենյակ, որպեսզի կատարեր այդ սադրիչ տեսագրությունը”,-նշել է Իվանիշեւիչը եւ հավելել, որ այդ կնոջ դեմ դատական գործընթացն արդեն ընթացքի մեջ է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ