Պուտին-Մուրսի հանդիպումը թարս է ընթացել. նախագահները հայտնվել են լոգարանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 27-ին Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում հեղաշրջումից հետո առաջին անգամ հանդիպեց Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ` ամենաարագ զարգացող 5 երկրների գագաթաժողովին:
2 առաջնորդները հանդիպել են “Ֆեյրմոնտ Զիմբալի Ռեզորտ” հյուրանոցի համարներից մեկում: Նրանց խոսակցության թեժ պահին անջատվել է էլեկտրաէներգիան: 5 երկրների ղեկավարները, որոնց տարածքների վրա ապրում է երկրագնդի բնակչության 40 տոկոսը, մնացել են փակ դռների հետեւում` առանց լույսի եւ թիկնապահերի: Ներկա պատվիրակների վկայությամբ` հենց որ լույսերն անջատվել են, ներսում անբնական լռություն է տիրել եւ լսվել է նյարդային ծիծաղ:
Պուտինի հանդիպումը Եգիպտոսի առաջնորդի հետ էսթետիկ-էկզոտիկ մթնոլորտում է անցել: “Ֆեյրմոնտի” համարները հագեցած են դիզայներական նրբագեղությամբ, լոգարանը գտնվում է համարի մեջտեղում: Այս հանդիպման համար սենյակից հանել էին երկտեղանի մահճակալը եւ դրա փոխարեն տեղադրել մի քանի բազկաթոռներ:
Երկու առաջնորդները նախկինում անձամբ չեն հանդիպել, միայն երկու անգամ հեռախոսազրույց են ունեցել:
Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվել է ռուսական գազի մատակարարումից: Սակայն սխալ թարգմանության հետևանքով այդ բառերը ճիշտ հակառակն են հասկացվել, իբր թե Պուտինը հետաքրքրվել է եգիպտական գազով: