17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»

Երբ մոտեցա Դամասկոսին, կեսօրին հանկարծ երկնքից սաստիկ լույս փայլատակեց իմ շուրջը. և ես գետին ընկա. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Եւ ես պատասխանեցի.

«Ո՞վ ես, Տէ՛ր»։ Եւ ինձ ասաց. «Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Ինձ հետ եղողները ևս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խոսում էր։ Եւ ես ասացի. «Ի՞նչ պէտք է անեմ, Տե՛ր»։ Եւ Տերն ինձ ասաց. «Վե՛ր կաց և գնա՛ Դամասկոս, այնտեղ քեզ կպատմվի այն բոլորի մասին, որ հրամայված է քեզ անել»։ Եւ քանի որ այդ լույսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնելով, առաջնորդեցին ինձ, և Դամասկոս մտա։ Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկյուղած ըստ օրէնքի եւ վկայված Դամասկոսում բնակվող բոլոր հրեաների կողմից, եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. «Սավո՛ւղ, եղբայր, վերև նայիր»։

Եւ ես իսկույն դեպի վեր նրա՛ն նայեցի։ Եւ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստվածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը և տեսնես Արդարին ու լսես նրա բերանից ձայնը, որպեսզի բոլոր մարդկանց մոտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար և լսեցիր։ Արդ, ինչո՞ւ ես հապաղում, վե՛ր կաց, մկրտվի՛ր եւ լվա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով»։

Եւ երբ ես վերադարձա Երուսաղէմ և տաճարում աղոթում էի, տեսա նրան, որն ինձ ասում էր. «Շտապի՛ր, իսկույն Երուսաղեմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու»։ Եւ ես ասացի. «Տէ՛ր, իրենք գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հավատացողներին։ Եւ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս էի, որ նրա մոտ էի կանգնել եւ համաձայն էի, որ նրան սպանեն. և նրան սպանողների զգեստներն էի պահում»։ Եւ նա ինձ ասաց. «Գնա՛, որովհետև ես քեզ պէտք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ