20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հաղթելու ենք դևին, նահանջողը չենք. ՀԱԿ-ի լեթարգիան ու խանդը

ՍԴՀԿ վարչության համակարգող, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երևանցիներին կոչ է անում Երևանի ավագանու ընտրություններին ոչ մի ձայն չտալ իշխանության անդամներին: ՛՛Կանգնենք, մեր ձայնի տերը դառնանք, Երևանն ազատենք սրանց ճիրաններից, Երևանի դեմքը կորսված է, խեղճ Թամանյանի անվան տակ ինչ ասես, որ չարեցին, հլա ախմախությունն իրենց գլխին կպչի, ՛՛չաղ ու բախտավոր՛՛ դարձան՛՛,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Եղիազարյանը դիմեց Բուզանդի, Կոնդի, Արամի փողոցների բնակիչներին՝ նշելով, որ չկա մեկը, ով նրանց խնդիրները կլուծի: ՛՛Ես խոսել եմ Վահագն Խաչատրյանի հետ, նրա համաձայնությունը ստացել եմ, որ եթե ՀԱԿ-ը վերցնի Երևան քաղաքը, հետամուտ կլինեն, թե ինչպես են նրանց խաբել:

Բնակիչներն ընդհանուր ժողով կանեն, կընտրեն թեկնածու ու իրենք էլ հետամուտ կլինեն իրենց բախտին՛՛,-հայտարարեց Եղիազարյանը: ՛՛Երևանի բնակիչն անտեր է, մարդիկ բնակարան չունեն, որովհետև Երևանը տեր չունի: Նույն ծաղիկ դնող քաղաքապետը թույլատրություն է ստորագրել և ԱՕՔՍ-ի վրա շենք է կառուցում, նա թույլ տվեց Օպերային մոտիկ տարածքում դատախազներից ինչ-որ մի տզրուկի սրճարան կառուցել՛՛,-դժգոհեց ՀԱԿ անդամը:

Եղիազարյանը նշեց, որ ՀԱԿ ցուցակը մրցունակ է համարում: ՛՛Հաղթելու ենք դևին, նահանջողը չենք՛՛,-հայտարարեց նա:

Ինչու այս ընտրություններում ևս ընդդիմությունը չմիավորվեց, Եղիազարյանն արձագանքեց. ՛՛Միշտ կարելի է ընդդիմությանը մեղադրանքներ առաջադրել, ես չեմ կարող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միավորվել: Չմիավորվելու համար հազար ու մի հարց կա՛՛:   

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույնիսկ ԲՀԿ-ի պարագայում է հայտարարել, որ Երևանը չեն զիջելու, արձագանքեց. ՛՛Ո՞վ է ասել, այդ լրջագույն հային, կուսակրոն հային, ոչ տատիկինն ա, ոչ պապիկինն ա Երևանը, որ չտա: Ինքը սկի Ալավերդին չի կարող ասել, ում կարող է տալ, ում ոչ՛՛:

Ինչու ՀԱԿ-ը չմասնակցելով նախագահական ընտրություններին, որոշեց մասնակցել ավագանու ընտրություններին, Եղիազարյանը նշեց.  

՛՛Եթե մենք մասնակցում էինք այս ընտրություններին, այդ դյադյան բարի չէր լինի, երեսունյոթ տոկոս չէր ստանա, իրա երեք-չորս տոկոսը կստանար: Այս պարագայում հաստատ մեր մասնակցությունը բերելու է ուրիշ բանի: ՀԱԿ-ը շատ ճիշտ վարվեց, ազգաբնակչությունը տեսավ, որ մենք չէինք մասնակցում, ինչ խեղկատակության վերածվեցին ընտրությունները՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ