20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրակել են քաղաքապետի որդու վրա. Հալալն ու Զուլալը ձերբակալված են. թշնամանք չի եղել /լրացված/

Մարտի 23-ին,ժամը 15:00-ի մոտ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում հնչել են կրակոցներ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով քաղաքացու, որին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ավելի ուշ, դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են Մակարով եւ Մարգուլին ատրճանակների չորսական պարկուճ: Պարզվել է, որ հրազենային վնասվածք ստացած անձը Երեւանի Հարավ Արեւմտյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արմեն Սիմոնյանն է, իսկ նրա հետ այդ պահին եղել է Տավուշի Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Անուշավան Մանուչարյանը:

Հանցագործները հետապնդել են նաեւ Անուշավան Մանուչարյանին, կրակ են արձակել նրա ուղղությամբ, որը դիպել է վերելակին եւ Մանուչարյանի տան դռանը: Անուշավան Մանուչարյանը վնասվածք չի ստացել:

Արդեն գիշերը կրակողները հայտնաբերվել են: Հանցագործները Երեւանի բնակիչներ են, Քանաքեռի բնակիչներ ու քրեական դեմքեր. 25-ամյա Բեգլար Հովհաննիսյանն ու 30-ամյա Հրանտ Հարությունյանը: Երեւանում նրանք հայտնի են “Հալալ” եւ “Զուլալ” մականուններով: Հալալն ու Զուլալը ձերբակալված են: 

Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից:

Նշենք, որ  27-ամյա Անուշավան Մանուչարյանը  Բերդ քաղաքի էլեկտրացանցի պետն է: Վերջինս ՀՀԿ խորհրդի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի փեսան է  եւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդին:

 

“Ես այդ մարդկանց չեմ ճանաչում իմ տղեն էլ չի ճանաչում, իսկ մնացած հարցերը իրավապահները կպարզեն,որից հետո ես կպատասխանեմ՚”,-Henaran.am –ի հետ զրույցում ասաց Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը:

Վերջինս մտածում է, որ շփոթմունք է եղել, քանի որ ոչ ինքը, ոչ էլ որդին թշնամանքի առիթ չեն տվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ