18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ինչո՞ւ չի ներկայանում ամենակարևոր վկան

Գյումրու 102-րդ ռազմաբազայում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը:

Այսօր՝ մայիսի 13-ին ընթացող նիստում դատարանը ընթերցեց նրա ծառայակից ընկերներին ու հրամանատար Անդրեյ Նիկիշինին որպես վկա հրավիրելու մասին գրությունները:

Ծառայակից ընկերներից երկուսին որևէ կերպ գտնել չի հաջողվել: Որպես վկա հրավիրված՝  Պերմյակովի անմիջական հրամանատար  Անդրեյ Նիկիշինը, որը Պերմյակովին անձամբ էր ընտրել Չիտայից Գյումրի ծառայության բերելու, գրություն էր ուղարկել` խնդրելով դատն անցկացնել առանց իրեն:

Նիկիշինը  նշել էր, որ Գյումրի չի կարող գալ ու դատարան ներկայանալ ընտանեկան հանգամանքներից ելնելով: Նա գրություն էր ուղարկել հատուկ կարևորագույն գործերով քննիչ Մակարովին ու Սվերդլովսկի մարզի Ուրալսկ քաղաքի զինկոմին` Դարմանովին:

Ավետիսյանների շահերը պաշտպանող փաստաբանների կարծիքով՝ նա ամենակարևոր վկան է, որը  տեղյակ է Պերմյակովի գործողություններից: Դատարանն այս պահին հրապարակում է Նիկիշինի նախաքննական ցուցմունքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ