Տաքսիստները “գցել են” պարսիկներին
Այս տարի, ըստ տուրիստական կազմակերպությունների, “Նովրուզի” տոնակատարություններին կրկնակի պակաս իրանցիներ են եկել Հայաստան: Մինչդռ 2011-ին նրանց թիվը 15 հազար էր` այս օրերին հյուրանոցներում տեղ չկար:
Henaran.am-ի աղբյուրների տեղեկացմամբ, անցած տարի իրանցիները բողոքել են ՀՀում Իրանի դեսպանին, որ Հայաստանում իրենց “գցում են ու խաբում”: Նրանք հատկապես դժգոհել էին տաքսի ծառայություններից:
Անհատ ձեռներեց տաքսիստներից Արմանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր գործընկերներից ոմանք “շատ վատ էին վերեբերվում պարսիկներին”: “Խանջյանից հրապարակ տանելու ճանապարհին մի քանի անգամ ֆռռցնում էին, 5-ից 10 հազար դրամ վերցնում , դե պատկերացրեք, որ մի քիչ հեռու տեղ տանեին”,-պատմեց նա:
Ինքն էլ ուներ իր “պարսիկ պասաժիրները”, բայց չէր խաբում: “Հիմա տաքսիստները ապա են կանչում պարսիկների հետեւից, երանի են տալիս … “,-խոստովանեց Արմանը: Նրա պատմելով, պարսիկները առաջին տարիներին հանում էին լիքը դրամ ու առաջարկում էին վերցնել:
“Խիղճը կորցրածները 1500-ի տեղ 10 հազար էին վերցնում: Մեղրիի մաքսակետից սկսած` խաբվում էին: Մեղրիից Երեւան արժե 30 հազար դրամ, բայց տղերքը 50-60 հազար էին վերցնում: Հիմա հասնում են Երեւան ու պուկ` Վրաստան, էժան, որակով, ու չգցող”,-եզրափակեց Henaran.am-ի զրուցակիցը: