20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Ծառուկյանն այդ գործիչն է

Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԱԺ-ի դահլիճում կրկին վերսկսվեց ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը, որի թիրախում  կրկին հայտնվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ագրեսիվ հայտարարություններ արեց` խորհուրդ տալով վարչապետին ինքնախոստովանական ցուցմունք տալ մոտական ոստիկանական բաժնում:

Արդյո՞ք այդ գործողություններն ուղորդված են երկու կուսակցությունների վենախավերի կողմից.

Աժ ճեպազրույցների ժամանակ այս հարցն ուղղեցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին:

“Տարբեր առավակներից ջուր խմած որևէ երիտասարդի անհեթեթութունը փոխարինվել է խլուրդի քաղաքականությամ: Հնչում են տարբեր ոչ բարոյական բառեր, որը ես համարում եմ խլուրդային մոտեցում”,-ասաց Գալուստ Սահակյանը` մասնավորեցնելով` “խլուրդի վրա ինչքան արև ես փորձում ներարկել նա ավելի դաժան է լինում, քանի որ նրան խոնավությունն է հետաքրքում, ու երբ խոնավացնում ես չափից ավելի, հասարկությունը սկսում է զզվել այդ խլուրդներից”:

Իսկ արդյո՞ք պատվիրատուն Գագիկ Ծառուկյանն է, քանի որ Ուրիխանյանը նրա ղեկավարած կուսակցության խոսնակն է. “Չեմ կարծում Գագիկ Ծառուկյանը այն քաղաքական գործիչն է, որ չի կարող ինչ-որ բան ասել , այլ պետք է ներակումներ անի:

Պարզապես, երբ քաղաքական պրոյեկտներ են լինում պիտի արձանագրել դրանք` միտք ունենալով, որ չփորձեն տհասության աստիճանի վարկաբեկել  եւ Ծառուկայնին, եւ ԲՀԿ –ին: Ընդհարապես ես և միտք էլ չունեմ արժանապատիվ կեցվածք ցույց տալ վայ գործիչներին”,-եզրափակեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ