12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինձնից պահված գումարները ո՞ւր են. խառնաշփոթ կենսաթոշակային համակարգում

Այսօր ԱԺ  արտահերթ նիստի ընթացքում  քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի մեկ: Հիշեցնենք՝ համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավորի համար այն պետք է ուժի մեջ մտներ  միայն 2017 թվականից:

Նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շեշտեց՝ հետաձգումը պայմանավորված է հարկային նոր օրենսգրքի ընդունմամբ, որի ժամանակ պետք է տեղի ունենան մի շարք համատեղումներ:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Արտեմ Ասատրյանին, փորձելով ճշտել՝  արդյո՞ք այս նախագիծը պաըմանավորված է նրանով, որ 2017թ. նախընտրական տարի է:

Նախարարը վստահեցրեց՝ նման բան չկա: «Իսկ Հարկային օրենսդրության փոփոխությունները ենթադրում են նաեւ էլեկտրոնային համակարգի ներդրում, իսկ դա բավականին աշխատատար է: 2017թ. հունվարից Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի եւ դրա հետ մեկտեղ դեպոզիտարիայի աշխատանքը եւս պետք սինխրոնիզացվի, որ համակարգը կարողանա լիարժեք աշխատել», – ասաց Արտեմ Ասատրյանը:

Էդմոն Մարուքյանին սակայն, նախարարի պատասխանը չբավարարեց: «Հարկային օրենսգիրքը ի՞նչ կապ ունի, ինչո՞ւ այն ժամանակ շտապ ընդունեցիք կուտակային այս համակարգը: Այն ժամանակ հարկայինի հետ կապված խնդիր չկար կարծես թե: Նաեւ խտրական վերաբերմունք կա պետականի ու մասնավորի միջեւ: Ես կողմնակից եմ, որ  ոչ մեկից չպահվեն կուտակային գումարներ: Հիմա ինձնից պահված գումարները ո՞ւր են, ես նամակներով պետք է ծանուցվեի, իսկ ես որեւէ նամակ դեռ չեմ ստացել», – ասաց Մարուքյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ