16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱԿ ակտիվիստների գործը Վճռաբեկ դատարանում է

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի եւ մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:

  Վերաքննիչ քրեական դատարանը ուժի մեջ էր թողել  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:

Տիգրան Աառքելյանը ներկայումս կալանավորված է, իսկ մյուս երեքի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է  ստորագրությամբ չհեռանալը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ