01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Միզահոտ առաջարկ

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր մտահոգությունները հայտնեց գրավաճառների տարհանման շուրջ:

՛՛Միզահոտ գետնանցումն է նրանց առաջարկվել: Ցանկացած իրեն հարգող իշխանություն պիտի լսեր նրանց, կանչեր, լսեր նրանց առաջարկներն ու խնդիրները: Նրանց հետ միասին հասկանար՝ ինչպես չկործանել Հայստանում գրքի շուկան, որևէ նման բան չի արվել:

Գիրքն իշխանության համար մակուլատուրա է՛՛,-նշեց Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ գրավաճառներին չեն հարցրել, թե որ տարածքում կցանկանային աշխատել: Ուղղակի տվել են մի տարածք, որտեղ գարշահոտություն  է տիրում:

՛՛Մարդկանց ուղղակիորեն դուրս են շպրտել այդ տարածքից, և ասել, որ լավագույն տարբերակը միզահոտ գետնանցումն է, ուզում եք, ուզեք, ուզում եք` մի ուզեք: Երևանի գրքի տոնավաճառը՝ այդ կարևոր ավանդույթը պիտի պահպանվի՛՛,-հավելեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ