17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

‹‹Հիբրիդային ընտրություն է լինելու››. Օսկանյանի ուղիղ ակնարկը` Սերժ Սարգսյանին

‹‹Ո՞րն  է մղիչ ուժը, որ գնում ենք ԸՕ փոփոխության: Տարիներ շարունակ՝ մեր երկրում ընտրությունները կեղծվել են՝ կարուսելներով, լցոնումներով, կրկնակի քվեարկություններով ու այլ տեսակի խարդախություններով: Հիմա հարց է առաջանում. այս նոր օրենքը այդ խնդիրները լուծելու՞ է: Բացարձակապես չի լուծելու››, – ԱԺ-ում ԸՕ նախագծի քննարկմանը հայտարարեց պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Վերջինս նշեց՝ հարկավոր է ընդհանուր հայտարարի  գալ: Եթե չկա ընդհանուր կոնսեսուս, հարկ է անել այնպես, որ գոնե մասնակի կոնսեսուս լինի, որ նոր ԸՕ-ն լինի ավելի լավը, քան նախորդը:

‹‹Իշխող ուժը ունի փող ու լծակներ ու կարողանում է անել այնպես, որ ընտրությունները լինեն իր օգտին: Հիմա համամասնական, մեծամասնական… ասես ամեն բան խառնվել է: Սա ինչ-որ հիբրիդային ընտրություն է լինելու: Օգտվելու է այն քաղաքական ուժը, որն ունի միջոցներ: Չի կարելի քաղաքական մենաշնորհը տալ մեկ անձի կամ քաղաքական ուժի, իսկ այդ ուժը մենք գիտենք ` ով է››, – ասաց Վարդան Օսկանյանը:

Արձագանքելով Օսկանյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, թե նորմալ է, որ ԸՕ-ի հետ կապված քննարկումները բուռն են ընթանում: ԱԺ փոխխոսնակը հավատիացրեց՝ քննարկումները տարբեր ֆորմատներով լինելու են շարունակական: Իշխանությունը պատրաստ է փոխզիջումների ու քննարկումների:

‹‹Ռետրոներից ոմանք ասում են՝ սա քողարկված մեծամասնական ընտրություն է  լինելու: Բարեկամնե՛ր, սա լինելու է համամասնական ընտրություն: Սա կիրառվում է աշխարհի շուրջ 20 երկրներում: Այս ամենն ասում եմ՝ ձեր աչքերին նայելով››, – նկատեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ