Անցել է 12 ժամ, իրավապահները որևէ վարկած առաջ չեն քաշել. ԱԺ նիստի մեկնարկը թեժ էր
«Անցել է 12 ժամ, մինչև այժմ իրավապահները պաշտոնական որևէ վարկած առաջ չեն քաշել: Մարդիկ սոցցանցերի գրառումներից են տեղեկություն ստանում, հետո նոր պաշտոնական լրատվությունն է ի հայտ գալիս»,- անդրադառնալով Հալաբյան փողոցում երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի դեպքին` Աժ նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Շարմազանովն արձագանքեց` գիշերվա ընթացքում ուժային կառույցների ղեկավարները եղել են դեպքի վայրում ու օպերատիվ տեղեկացրել են իրավիճակի մասին:
«Ինչո՞ւ պետք է դժբախտ պատահարի մասին ռուսական աղբյուրներից իմանանք, որոնք գրում էին անգամ ահաբեկչության մասին: Ինչու մեր պատկան մարմինները տեղեկատվություն չեն տալիս, որպեսզի ռուսական մամուլը նման բաներ չշրջանառի»,- հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: