06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Լավրովն իր հետ ոչ մի փաստաթուղթ չի բերել

Քիչ առաջ՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո  կայացած ասուլիսի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Սերգեյ Լավրովի այցին` ընդգծելով՝ Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Այդ դիրքորոշումը, փաստորեն, չէր համընկնում այն վերլուծություններին, որոնք տարածված էին հանրության մեջ ու ԶԼՄ-ներում:

«Ինչ-որ ասում էր հայկական կողմը, դա ասվեց կրկին. նոր զինադադարի պայմանագիր չի կարող լինել, քանի դեռ գործում է 1994 թվականի զինադադարի պայմանագիրը: Լավրովն իր ասուլիսի ընթացքում  նշեց, որ 1994 թվականին կնքած պայմանագիրն անժամկետ է: Նա  այս ամենը հայտարարեց ոչ միայն իր անունից, այլն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը շեշտեց՝ Լավրովն իր հետ ոչ մի փաստաթուղթ չի բերել: Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Լավրովն ասաց, որ սեղանին նոր փաստաթուղթ չկա: Նա  Երեւան ոչ մի փաստաթուղթ չի բերել: Կան փաստաթղթեր՝ այդ թվում Կազանի փաստաթուղթը, որից հրաժարվել է Ադրբեջանը: Մարդիք խոսում էին միակողմանի զիջումների մասին, կամ որ Լավրովն, իբր,  նոր փաստաթուղթ է բերել… այդ լուրերն ի չիք դարձան»,-  ասաց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ