22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղրաջրի‬ 7 առողջարար հատկություն

1.Ավելորդ քաշից ազատվելու համար
Խմելու ջուրն ու մեղրը կարող են օգնել քեզ ազատվել ավելորդ քաշից: Եթե ձեզ անհանգստացնում են մեղրում առկա շաքարի մասին մտքերը, ապա կարող եք մոռանալ դրանք, քանի որ իրականում դա նրա առավելություններից մեկն է, որովհետև մեղրում առկա շաքարը բնական ծագում ունի ու առողջ կալորիաների աղբյուր է: Բացի դրանից, այն կկանխի շաքարով քաղցրեցված ըմպելիքների հանդեպ ունեցած ցանկությունը: Գազավորված, զովացուցիչ ըմպելիքները լի են դատարկ կալորիաներով, ու չնայած բոլորը գիտեն սա, այնուամենայնիվ, շարունակում են օգտագործել դրանք: Կրճատելով դատարկ կալորիաներով հարուստ զովացուցիչ ըմպելիքների օգտագործումը, այն փոխարինելով մեղրաջրով՝ դուք կկանխեք ավելորդ ու անառողջ կալորիաների ընդունումը, հետևաբար և ավելորդ քաշ ձեռք բերելը: Արդյունքը հնարավոր է տեսանելի չլինի մեկ գիշերվա ընթացքում, սակայն մի փոքր համբերություն, ու դուք կնկատեք դրա ազդեցությունը:

2.Մարսողական համակարգի համար
Ամեն օր առավոտյան մեկ բաժակ մեղրաջուր անոթի ընդունելով` դուք կօգնեք լավացնել ձեր մարսողական համակարգը: Մեղրի հակաբորբոքային հատկությունները կհանգստացնեն ստամոքսի թթվայնությունը ու միաժամանակ կլավացնեն աղիների աշխատանքը: Այն նաև կկանխարգելի հաստ աղու ջրազրկումը ու կհեշտացնի արտաթորանքից ազատվելը: Այն կօգնի աղիների կանոնավոր աշխատանքին, հետևաբար նաև առողջ քաշի պահպանմանը:

3.Բարձր իմունային համակարգի համար
Մեղրը ապշեցուցիչ հակաբակտերիալ ազդեցություն ունի: Բնական մեղրը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, որոնք պաշտպանում են բակտերիաներից: Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ մանուկայի մեղրը կարող է նույնիսկ փոխարինել հակաբիոտիկ հաբերին: Մեղրը նաև հակաօքսիդանտ է, որն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք մեր օրգանիզմի ու մաշկի համար վտանգավոր ազդեցություն ունեն:

4.Ալերգիաների նվազեցման համար
Հում բնական մեղրով մեղրաջուրը օրգանիզմին կօգնի հարմարվել փոփոխվող միջավայրին՝ կանխելով շրջակա միջավայրի հետ կապված ալերգիաները: Իրականում այս դեպքում ջրի առկայությունն այնքան էլ էական չէ, սակայն օրգանիզմը ջրազրկումից հեռու պահելը երբեք էլ չի խանգարի:

5.Էներգիայով կլցնի
Կարող եք մոռանալ սուրճի մասին. մեղրաջուրը էներգիա ստանալու երազանքների նոր ըմպելիքն է: Պատկերացրեք, որ ձեր օրգանիզմը տնային բույս է: Դու գիտես, որ այն պետք է ջրես ժամանակին, այլապես այն կթոշնի ու կչորանա: Քո օրգանիզմը նույնպես ջրի կարիք ունի: Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ փոքր-ինչ ջրազրկումն օրգանիզմը հոգնած, քնկոտ ու դանդաղկոտ է դարձնում: Իսկ ջրին մեղր ավելացնելով՝ դու կունենաս բնական շաքարի ու ածխաջրերի համադրությունը արդեն իսկ հայտնի էներգիայի հաղորդիչ ջրի հետ: Իսկական էներգիայի աղբյուր, որը դու երբեք չէիր մտածի, որ կստանաս առանց սուրճի: Հաջորդ անգամ սուրճի փոխարեն հենց մեղրաջուր փորձեք ու կհամոզվեք դրա էներգիա փոխանցելու մոգական ազդեցությամբ:

6.Թունազերծող ազդեցության համար
Մեղրը և գոլ ջուրը օգնում են օրգանիզմին ազատվել թույներից: Օգնելով աղիների կանոնավոր աշխատանքին` այն օգնում է նաև ազատվել օրգանիզմում կուտակված թույներից, որոնք կուտակվելով, հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում: Իսկ այս համադրությանն ավելացնելով կիտրոն` կբարձրացնենք միզարտադրությունը, ավելի հաճախ օրգանիզմից հեռացնելով թույները, ու միզածորանն առողջ կպահեք: Լիմոնը ցիտրուսային թթուներ է պարունակում, որոնք բարձրացնում են լյարդի առողջ աշխատանքը, օրգանիզմը մաքրում թույներից:

7.Օրգանիզմի գազերի դեմ պայքարելու համար
Եթե գազավորված ու անհարմար եք զգում, մեկ բաժակ մեղրաջուրը կօգնի, քանի որ մեղրը գազերը չեզոքացնմելու հատկություն ունի:

Nuga Best – Armenia
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ