18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շատ կարեւոր է, որ բոլորս աջակցենք ՄԽ համանախագահներին. Սայմոն Ֆրեյզեր

‘’Շոտլանդիայում մենք դեռ չենք ունեցել հանրաքվե: Այն պլանավորվում է  անցկացնել 2014-ին: Այս պահին ֆոլկլենքնդերում ընթանում է հանրաքվե եւ դա հնարավորություն  է `ցույց տալ իրենց դիրքորոշումն իրենց ապագայի վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է ԼՂ հիմնախնդրին` մենք փորձում ենք աջակցել այն բոլոր գործընթացներին, ոլոնք տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂ կարգավորման հիմնախնդիրին եւ Շոտլանդիայում ընթացող գործընթացներին, հայտարարեց ՄԹ ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը:

‘’Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք լուծում գտնել այն սկզբունքների հիման վրա, որոնք հաստատվել են  այս հակամարտության լուծման համատեքստում’’,-շեշտեց նա:

Հարցին, ինչպես է վերաբերում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ներկա փուլում  եւ ինչպես է գնահատում քաղաքացիական ինքնաթիռները գնդակոծելու ադրբեջանական կողմի սպառնալիքները, եթե Ստեփանակետի օդանավակայանը սկսի գործել, ՄԹ ԱԳ փոխնախարարը արձագանքեց.

’’Ես իհարկե, գիտակցում եմ , որ բանակցային գործընթացը բաավականին երկար է: Ինչպես ասացի, շատ կարեւոր է, որ բոլորս աջակցենք ՄԽ համանախագահներին այս գործընթացում: Ես գիտեմ, որ դեռ ակտիվ շփումներ են տեղի ունենամ: Ես անձնական գնահատականներ չեմ տա գործընթացի առաջխաղացման վերաբերյալ:

Պետք է այսեմ, որ յուրաքանչյուրիս համար շատ կարեւոր է աջակցել գործընթացին, որ մենք հասնենք բանակցային ճանապարհով հաստատված լուծմանը, որը վերաբերվում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի արտահայտման սկզբունքներին’’:

Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին եւ դրա շուրջ Ադրբեջանի դիրքորոշման մասին Սայմոն ֆրեյզերը նշեց. ’’Չեմ ուզում մանրամասն մեկնաբանություն տալ բացի այն, որ յուարաքանչյուր ոք պետք է փորձի զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են բերել այնպիսի հետեւանքների, որոնք ի սկզբանե նախատեսված չէին: Դրա համարա անհրաժեշտ է ապահովել գործողությունների թափանցիկություն’’:

Դիտարկմանը, թե նշված կոչն ուղղվում է բոլոր կողմերին, մինչդեռ սպառնալիքներ հնչեցնում է Ադրբեջանը` ամենաբարձր մակարդակով, Սայմոն ֆրեյզերը արձագանքեց.’’Ես չեմ կարծում, որ իմ իրավասությունների շրջանակներում է ավելի մանրամասն մեկնաբանություն տալ դրան’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ