07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օսկանյանը` ԲՀԿ-ի առաջինը /լրացված/

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մասին որոշումը գրեթե հաստատված կարելի է համարել:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ   ԲՀԿ-ն դեռ որեւէ  որոշում չունի: Մեր հարցին, թե ամեն դեպքում հավանակա՞ն է, որ ԲՀԿ ցուցակը գլխավորի պարոն Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանն ասաց.

’’Խնդրում եմ ինձ տվեք հնարավորություն խոսել փաստացի տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ես չունեմ հնարավորություն եւ ցանկություն խոսելու հավանական բաների մասին’’:

Ինչ վերաբերվում է  ընդդիմադիր ուժերի հետ միասնական ցուցակով հանդես գալու հնարավորությանը, ինչի շուրջ քննարկումներ են ընթանում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” միջեւ,  Տիգրան Ուրիխանյանն ասաց.

’’Քննարկումները հնարավոր են, քննարկումներ արդեն տեղի են ունեցել այդ հարցի շուրջ: Հնարավոր է շարունակվեն եւ ինչ-որ եզրակացության գան: Այս պահի դրությամբ որեւէ որոշում չկա’’:

Henaran.am-ի հարցին, թե ինչպիսի ՞ ն կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումը, եթե հնարավոր միասնական ցուցակը չգլխավորի իրենց ներկայացուցիիչը, Տիգրան  Ուրիխանյանն ասաց.’’Որեւէ այլ հարցի պատասխան տալը հիմա անտրամաբանական կլինի, որովհետեւ ես միանձնյա ոչ իրավասություն, ոչ էլ ցանկություն ունեմ նման որոշումների մասին մտքեր արտահայտելու: Սպասեք մինչեւ մեր կողմից պաշտոնական տեղեկատվություն տրամադրելը: Կարծում եմ կարճ ժամանակ անց այն կունենանք’’:

Նյութն արդեն հրապարակել էինք, երբ  տեղեկացնաք, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղխորհրդի նիստ` ընդլայնված կազմով:Կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին : ԲՀԿ քաղխորհրդի որոշմամբ, կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը կզբաղեցնի Վարդան Օսկանյանը:Իսկ ինչ վերաբերվում ավագանու ընտրություններին միասնաբար հանդես գալու գաղափարին, ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է ԲՀԿ առանցքի շուրջ լայն համախմբման:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ