15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սեյրան Օհանյանը ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-Եվրամիության համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը ողջունել են Եվրամիության դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվստահության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման գործում: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ պատվիրակը համակարծիք էին նաև Հայաստանի և Եվրամիության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման նպատակահարմարության հարցում:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ