Իշխանությունը այլընտրանք չի առաջարկում
“Ժառանգություն” կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանի կարծիքով, հանրապետությունում մինչեւ այժմ եղած քաղաքական շարժումները եղել են ալիք, որոնք դեռ իրենց նպատակին պետք է հասնեն: Չնայած նախագահական ընտրություններից հետո ժողովուրդը ոտքի է կանգնել, բայց նա չի կարծում, որ այս շարժումները հարատեւ կլինեն: “Ժողովուրդը չի համակերպվի”,-ասաց նա:
Երեւանի ավագանու ընտրությունները, Վարդան Խաչատրյանի կարծիքով` պայքարի 2-րդ փուլն է:
“Սա յուրօրինակ հնարավորություն է, որ հավաքականությամբ գործառույթները տանենք էֆեկտիվ արդյունքի”,-ասաց “Հենարանի” հյուրը` ընդգծելով, որ ընդդիմությունն այս դեպքում կարող է միասնական մասնակցություն ունենալ:
Խաչատրյանի խոսքով, իշխանությունը երկրում այս պահին ստեղծված իրավիճակին ոչ մի այլընտրանք չի առաջարկում: “Իսկ այն խոսակցությունները, որ ընդդիմության ցույցերը գնում են դեպի սպառում, իրատեսական չեն: Ընդդիմադիր շարժումը պետք է բերի նրան, որ իշխանության մեջ տեղի ունենան այնպիսի փոփոխություններ, որ երկրում ստեղծվի արդար քաղաքական համակարգ եւ վերացվեն ընտրակեղծիքներ կատարելու բոլոր մեխանիզմները եւ հնարավորությունները”,-եզրափակեց Երեւնաի պետհամալսարանի դասախոսը: