18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանից

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ.

“Սիրելի՛ կանայք,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի` Կանանց տոնի առթիվ:

Դուք ձեր ընտանիքների հիմնասյունն ու պահապանն եք, գեղեցիկի կրողն ու փոխանցողը: Ձեր ավանդը անչափելի է նաեւ հասարակական-քաղաքական կյանքում, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Ի վերուստ տրված եւ սիրով ստանձնած ձեր մեծ առաքելությունը դուք ինքնանվիրումով ու արժանապատվությամբ եք կատարում որպես մայր, որպես կին, որպես քույր ու դուստր:

Ձեր շնորհիվ է, որ ընտանիքը շարունակում է մնալ մոլորակի ամենաջերմ ու հաճելի անկյունը , իսկ աշխարհը դառնում ավելի ու ավելի ներդաշնակ, բարի ու հանդուրժող :

Եւս մեկ անգամ շնորհավորելով գարնանային այս հրաշալի տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ երջանկություն, բարեկեցություն, բարձր տրամադրություն ու հավատ: Թող սերն ու հոգեկան անդորրը լինեն ձեր կյանքի մշտական ուղեկիցները”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ