04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Էպոսագետի փաստաբանը Սեդրակյանին կալանավորելու որոշումը վիճարկում է վերաքննիչ դատարանում

Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը այսօր ժամը 16.30-ին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան:

Այս մասին տեղեկացնում է Սեդրակյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան սեդրակյանը կասկածվում է ԱԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38, 34, 305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։

Վարդան Սեդրակյանի պաշտպանությունն ստանձնել է ”Սիրունյան” իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Փաստաբանն ավելի վաղ Henaran.am-ին ասել էր, որ Վարդան սեդրակյանը չի ընդունում մեղադրանքը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ