17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սրբազան պատերազմ չեն մղի, սա իրենց ջիհադը չէ…

‘’Ես  չեմ ասի մի քայլ, որ նա սխալ է կատարում: Նա իր քարոզարշավը շատ փայլուն տարավ, հետընտրական զարգացումները շատ ճիշտ է տանում, բայց ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ինքը հաղթելու շանս չունի’’,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

Ըստ նրա, մեր քաղաքական լիդերները լավ չեն ճանաչում այն ժողովրդին, որին ղեկավարում են, այլապես չէին ծիծաղի Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, որը “այսպիսի շշմեցնող արդյունք ունեցավ”:Բանախոսն ասաց նաեւ, որ Հայաստանում ի տարբերություն նախորդ ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումներին, այսօր բոլորովին այլ իրավիճակ է, այն առումով, որ հասարակությունը ոգեւորված է, բայց ատելության մթնոլորտ չկա:

Իսկ թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը  շանս չունի, Էդվարդ Անտինյանն ասաց, որ նախ, ուժային կենտրոնները իրենց դիրքորոշումն արտահայտեցին: Նա բնական համարեց, որ ՌԴ-ն չաջակցեց Րաֆֆի Հովհաննիսյանին.

’’Նա մտադրություն չուներ փոփոխություններ անելու, եթե ունենար, ի դեմս Ծառուկյանի կամ Քոչարյանի կաներ’’: Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ըստ բանախոսի, կապ չունի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ քաղաքացի է եղել , թե ոչ:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը տարածաշրջանում երկու խնդիր ունի` հայ-թուրքական հարաբաերություններ եւ ԼՂ հարց: ‘’ԱՄՆ հասկացել է, որ այս հարցերում Սերժ Սարգսյանի ձեռքից կրակը չի ընկել, թեեւ Սերժ Սարգսյանը ոչինչ չի զիջել’’,-նշեց Անտինյանը:

Բանախոսը բացառեց, որ իշխանական բուրգում կարող են լինել ճաքեր, որ մարդիկ կանցնեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմը, որովհետեւ նա չի եղել կառավարման համակարգում եւ վարչական մեքենան նրան չի ընկալում որպես գործընկեր:

Ըստ Անտինյանի, չի կարելի անտեսել, որ անկախ նրանից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Ծառուկյանը մասնակցություն չունեցան ընտրություններին, նրանք ազդեցություն ունեն: ‘’Նրանք ազդեցություն ունեն, բայց եւ չեն աջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին: Հակառակ դեպքում կջանային, որ հարթակի հսկիչ փաթեթը գտնվի իրենց, այլ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքում’’:

Անտինյանը կարծում է, որ վերջիններս չեն աջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին նաեւ այն պարզ պատճառով, որ նա մեկ ասում է, թե ընտրված նախագահ է եւ պետք է իշխանությունը իրեն հանձնվի, մեկ խոսում է մեկ տարվա մեջ անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից,  մեկ` երկարատեւ պայքարից:

‘’Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Ծառուկյանը սրբազան պատերազմ չեն հայտարարի Սերժ Սարգսյանին, որովհետեւ սա իրենց ջիհադը չի’’:

Էդվարդ Անտինյանի խոսքով, եթե մինչեւ ավագանու ընտրությունները Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ քայլ չանի, հաջողություն չի ունենա ընտրություններում: Նա նշեց նաեւ, որ ժողովուրդը, որը չհիասթափվեց Օբամայի շնորհավորանքից, շատ հեշտությամբ կհիասթափվի իր լիդերից, եթե նա իրեն հաղթանակի չտանի: 

Էդվարդ Անտինյանը նկատեց նաեւ, որ իշխանությունն առաջինն է զգում, երբ հողն իր ոտքերի տակից փախչում է , ուստի այս դեպքում շատ արագ կարող է գնալ կոմպրոմիսի, բայց եթե Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվի հիմա, ապա չի հաջողվի երբեք, իսկ 2018 թվականը, ըստ բանախոսի, նրա աստեղային ժամը չէ: 

‘’Մաքսիմում, որին կարող է հասնել “Ժառանգությունը”, այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլերը Սերժ Սարգսյանը կօգտագործի կաբինետ ձեւավորելիս մանեւրելու համար, բայց եւ այս դեպքում անգամ դա ճնշում չի կարող լինի:

Երբեք հողմաէլեկտրակայանի տերը չի բանակցում քամու հետ, որ քամին փչի , պարզապես քամին փչում է, ինքն օգտագործում է եւ փող աշխատում’’,-եզրափակեց Էդվարդ Անտինյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ