18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Մարտի 5-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է  ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ