Բալասանյանը կգնա՞ ՀՀԿ. Իրավունք
Չնայած Գյումրու քաղաքապետի ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, բայց տեղի քաղաքապետի հավանական թեկնածուներն արդեն իրենց խմբերն են կազմում, թե ով ում է սատարելու ՏԻՄ ընտրություններին։ Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւս հանգիստ չի նստել, նա էլ իր հերթին հեոու-մոտիկ ընկերների շրջանում բարձրաձայնում է, որ հենց նա է կրկին վերընտրվելու քաղաքապետի պաշտոնում։
Իսկ այդ վստահությունը, շրջանառվող ինչպես խոսակցությունների համաձայն՝ ինքն է արտահայտում իր շրջապատում, գալիս է նրանից, թե իբր հենց Բալասանյանի թեկնածությունն Է սատարելու ՀՀԿ-ն, եւ հենց ինքն է գլխավորելու ՀՀԿ-ի ցուցակը նաեւ Աժ ընտրություններում։
Այդ դեպքում հարց է ծագում՝ միգուցե, Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մտադրություն ունի անդամագրվելու ՀՀԿ-ի՞ն։ Սակայն Սամվել Բալասանյանը մեր այդ հարցին գերադասեց հարցով պատասխանեց.
-Բայց ես ինչ-որ տեղ նման բա՞ն եմ ասել, կամ խոսել:
-Դե ասում են, որ` այո, խոսել եք:
-Դրանք հերյուրանքներ են, որ արվում են իմ անձի վերաբերյալ:
-Այսինքն` հնարավոր չէ՞, որ դուք ամրագրվեք ՀՀԿ-ին:
-Ես նման բան ասեցի՞, կամ բացառեցի՞: