Մինչև -2 աստիճան ցուրտ
Ուշադրություն
Մարտի 30-ի լույս 31-ի և 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ առանձին հատվածներում, հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում` մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-4-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 2-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով, 4-ին հատկապես ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝ մարտի 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 4-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-18 մ/վ արագությամբ:
Երևանի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.00C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.50C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 10.30C