09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այս գիշեր հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ

Հայաստանի տարածքում մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 30-ի լույս 31-ի և 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերները Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ առանձին հատվածներում, հնարավոր է մինչև -2 աստիճան ցուրտ:

Քամին հյուսիս-արևմտյան է` 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-4-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ ապրիլի 4-ին հատկապես ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ