Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում` մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ապրիլի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 2-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 3-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում՝մարտի 30-31-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 3-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Երևանի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 26.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -8.00C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.90C