04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Բիշարյանը հետ վերցրեց

Այսօր ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ԱԺ ճեպազրույցը սկսեց մարտի մեկի տասը զոհերի հարազատներին ցավակցություն եւ հույս հայտնելով, որ այդ ողբերգական դեպքերը չեն կրկնվի:

‘’Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ: Ես չեմ կարող որևէ մեկին մեղադրել։ Եղել են բախումներ, եղել են զոհեր։ Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են:

Գուցե եւ չի բավարարում այն, ինչ տեղի է ունեցել կամ ովքեր որ դատապարտվել են, դրանով չի լուծվել այն բոլոր դժոգոհությունները, որոնք առկա են: Սա մեկ այլ խնդիր է”,– Հեղինե Բիշարյանն այսպես պատասխանեց այն հարցին, թե ում է մեղավոր համարում մարտի մեկի ողբերգության համար:

 Տիկին Բիշարյանի պատասխանին անմիջապես հաջորդեց լրագրողների հաջորդ հարցը, թե ովքեր այն մարդիկ, որոնք դատապարտված են մարտի մեկի իրադարձությունների համար:

Հեղինե Բիշարյանը նախ շփոթվեց ու պատասխան հարց ուղղեց լրագրողներրին. ‘’Այսօր ովքե՞ր են դատապարտված ու նստած բանտում’’։ Մարտի մեկի համա՞ր: Լրագրողների այս ճշտող հարցից հետո հասկանալով իր սայթաքումը, ՕԵԿ խմբակցության ղեկավարը ներողություն խնդրեց եւ խնդրեց հարցը նորից կրկնել, այնուհետ փորձեց շտկել խոսքը.

’’Դատապարտված են այնքանով, որքանով որ մենք պատկերացում ունենք, թե ինչ է տեղի ունեցել եւ նույնիսկ ԱԺ ժամանակավոր հանձանժողովը տվեց իր ենթադրությունները։ Գուցե բառս ուղղակի հասկացվեց, եթե ուղղակի է հասկացվել, հետ եմ վերցնում։

Ավելին ասել չեմ կարող: Ես էլի եմ ասում, ոչ դատախազ եմ, ոչ դատավոր: Նույնիսկ ԱԺ հանձնաժողովի վրա ստվեր գցվեց, ասելով , թե լավ չի աշխատել, բայց իրավապահ մարմին չենք , որ կարողանանք դրա լուծումը վերջնական տալ: Բայց պետք է հետևողական լինել, որ դե յուրե դատապարտվողներ իսկապես լինեն’’:

Իրավիճակին միջամտեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ նշեց, որ բոլորիս խնդիրն է, որ ի վերջո, բացահայտվի հանցագործությունը եւ մարտի մեկի էջը փակվի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ