Զատկի թխվածք․ կուլիչ
Բաղադրությունը՝
Խմորի համար՝
Կաթ-500 մլ
Չոր խմորիչ-11 գրամ
Ալյուր-1 կգ
Ձու-6 հատ
Կարագ-200 գրամ
Շաքարավազ- 250 գրամ
Չամիչ -300 գրամ
Վանիլին-1 թեյի գդալ
Աղ-1 պտղունց
Գլազուրի համար՝
2 հատ ձվի սպիտակուց
Շաքարավազ -100 գրամ
Աղ-1 պտղունց
Պատրաստման եղանակը՝
- Կաթը եռացնել, ավելացնել խմորիչը, կարագը և 500 գրամ ալյուրը: Ծածկել սրբիչով և թողնել հանգստանա 1-1,5 ժամ։ Ձվի դեղնուցը շաքարավազով լավ հարել, ավելացնել վանիլինը: Առանձին հարել սպիտակուցը, ավելացնել մեկ պտղունց աղ: Ապա ձվի դեղնուցն ու սպիտակուցը խառնել, լցնել մնացած ալյուրը: Հունցել խմոր և դնել 1 ժամ հանգստանա:
- Ապա ստացված երկու խմորները խառնել իրար ։ Խմորին ավելացնել նաև նախորոք տաք ջրով թրջած չամիչը ր լավ հունցել։ Տապակը յուղել, լցնել խմորը, դնել ջեռոց և եփել 35 րոպե 180 աստիճանի տակ։
- Գլազուրի պատրաստման համար ձվի սպիտակուցը հարել 1 պտղունց աղով, ավելացնել շաքարավազ և ստացված խառնուրդը լցնել թխվածքի վրա։