04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանում գրանցվել է 2.8 մագնիտուդով երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 17-ին` տեղական ժամանակով ժամը 01.02-ին (Գրինվիչի ժամանակով` 21.02), գրանցվել է հյուսիսային լայնության 40.980օ և արևելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 10 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժն զգացվել է Ստեփանավան քաղաքում` 3-4 բալ, Ագարակ քաղաքում` 3-4 բալ, Վանաձոր քաղաքում` 2-3 բալ և Տաշիր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկ այլ յահորդագրությամբ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հաղորդում է, որ ս.թ. մարտի 10-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ: Մարտի 13-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3 և 2.5) երկու երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք և 20 կմ դեպի հարավ-արևմուտք: Հաջորդ օրը 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.1) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Արդահան քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևելք:

Տարածաշրջանից դուրս. մարտի 12-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Անդրեյանովսկյան կղզիների (Ալեուտյան կղզեխումբ) Ատկա կղզուց 71 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ