05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ահազանգը չի հիմնավորվել. գլխավոր դատախազություն

2013թ. հունվարի 24-ի www.iditord.org ինտերնետային կայքում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թույլ չեն տվել ”Էրեբունի” բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ:

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2013թ. հունվար ամսին` չպարզված օրը` ժամը 12:00-ից 13:00-ի սահմաններում, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է ”Էրեբունի” բժշկական կենտրոն, զրուցել առաջին հարկում գտնվող ընդունարանի բուժքույր Մ.Գրիգորյանի հետ և հայտնել, որ ցանկանում է հանդիպել բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանի հետ: Ընդունարանի բաժնի վարիչ Հ.Սաիյանի ուղեկցությամբ Ր.Հովհաննիսյանը բարձրացել է 2-րդ հարկ, հանդիպել Ա.Ռոստոմյանին, այնուհետև` հեռացել բժշկական կենտրոնից:

Զննության է ենթարկվել ww.iditord.org կայքում տեղադրված ”ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին թուլ չեն տվել ”Էրեբունի” բժշկական կենտրոնում հանդիպել ընտրողների հետ” վերնագրով տեսաձայնագրությունը Զննությամբ պարզվել է, որ այն կայքում տեղադրվել է 24.01.2013թ.-ին` ժամը 00:52-ին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ր.Հովհաննիսյան, առանց որևէ խոչընդոտի, հանդիպել, զրուցել բժշկական կենտրոնի աշխատակցի և այլ քաղաքացիների հետ:

Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Էրեբունի բժշկական կենտրոնում Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք չի խոչընդոտել կամ արգելել հանդիպել ընտրողների հետ: Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելª հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման պատճենն ուղարկվել է www.iditord.org կայքին և բացատրվել բողոքարկելու կարգը` որոշման հետ համաձայն չլինելու դեպքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ