18 Մայիսի, Saturday, 2024
KFC

123 հատ սիգ տեսակի ձուկ է առգրավվել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 09-12.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 930.0հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 417.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւ մանրամասնում.

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 253.8 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Հողերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից  ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 9 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում  թվով 6 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 330.0լ/վրկ ծավալի ջուր:

Ներքին վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ուսումնասիրության արդյունքում տրվել է 2-օրյա ժամկետում խորքային հորատանցքների  ջրաչափական  փականների կապարակնքման հանձնարարական:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական  անձանց նկատմամբ կայացվել է 200,0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 45.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 43.2 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված               խախտումների  արդյունքում  առգրավվել է 34.0կգ /68 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և  Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների  հատուկ դպրոց:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

 Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է  նաև 2.0կգ  /10հատ/տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Սևանի հոգեբուժական հիվանդանոց>> ՓԲԸ:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 65 հատ տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 600,0հազ.դրամ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ