25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

7 բան, որ Աստված խոստանում է մարդուն

Թեեւ մենք մեզ համարում ենք քրիստոնյա, շատ հաճախ մենք մեր հավատքի մասին ոչինչ չգիտենք ու նաեւ չգիտենք, թե ինչ է ուզում անել Աստված մեր կյանքում: Ահա այս պատճառով մեր նպատակները տարբերվում են իր նպատակներից, ու նրա խոստումներն էլ չեն իրականանում մեր կյանքում: Ահա 7 խոստում, որ Աստված տվել է մարդուն:

1. Աստված խոստացել է ապահովել մեր բոլոր կարիքները:

– Առողջություն, տուն, հագուստ, ընկերություն, սեր, ընտանիք: «Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով»: (Փլպ 4:19)

2. Աստված խոստացել է, որ նրա շնորհը բավական է մեզ համար, այսինքն` որ նա մեզ տվել է բավական ընդունակություն ու կարողություն մեր պետքերը լցնելու ու բավարարելու համար: «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»։ (Բ.Կր 12:9)

3. Աստված խոստացել է, որ Իր զավակները չեն պարտվի գայթակղություններից ու փորձություններից: Առավել եւս, նա վստահեցնում է մեզ, որ ամեն իրավիճակի մեջ ելքը կտրամադրվի: «Ձեր վրայ ոչ մի փորձութիւն չի եկել, բացի մարդկանցից եկածից։ Բայց հաւատարիմ է Աստուած, որ ձեզ աւելի փորձութեան մէջ չի գցելու, քան կարող էք տանել. այլ՝ փորձութեան հետ փրկութեան ելք էլ է ցոյց տալու, որպէսզի կարողանաք համբերել»: (Ա.Կր 10:13)

4. Աստված մեզ խոստացել է հաղթանակ ընդդեմ մահվան: Նա հարություն տվեց Հիսուս Քրիստոսին՝ մեզ վստահություն տալով, որ մենք էլ հարություն կառնենք ու անվերջ կյանք կունենանք: «Բայց գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով»: (Ա.Կր 15:56)

5. Աստված խոստացել է, որ ամեն ինչ մեր բարիքի ու օգուտի համար է կատարվում մեր շուրջը, որ «ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով» (Հռ 8:28): Մեզ համար երբեմն դժվար է տեսնել ու հասկանալ, թե ինչպես է սա կատարվում` հատկապես նեղության պահին, բայց մեր Տերը մեզ ասաց մտնել նեղ դռնով (Մաթ. 7:13), ու Աստված խոստացել է: «Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»։ (Մտ 24:35)

6. Աստված խոստացել է, որ նրանք, ովքեր հավատում են Հիսուսին եւ մկրտվում են մեղքերի ներման, պիտի փրկվեն: (Մարկոս 16:16 եւ Գործք 2.38).

7. Աստված խոստացել է իր ժողովրդին հավերժական կյանք (Հովհաննես 10: 27-28): Սիրելի մարդիկ, սիրե՛ք Աստծուն, պահե՛ք իր պատվիրաններն ու ապրե՛ք այնպես, որ այս բոլոր խոստումներն իրականանան ձեր կյանքում:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ