25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը ներկայացվել է հնդկահայ համայնքին/ վիդեո

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմը նախօրեին ներկայացվել է Հնդկաստանում ապրող հայերի ուշադրությանը:

Կոնտրաստների երկիր Հնդկաստանի ամենահայտնի խորհրդանիշը Թաջ Մահալն է, սակայն քչերը միայն գիտեն՝ ով էր իրականում այն կինը, ում հիշատակին կանգնեցվել է սիրո այս տաճարը: Ինչպե՞ս հայերը հայտնվեցին հեռավոր այս վայրերում՝ դեռ միջնադարում ձևավորելով ամենաազդեցիկ համայնքներից մեկը: Ինչպե՞ս մահմեդական Թաջ Մահալի պատերին հարյուրավոր խաչեր հայտնվեցին և ինչպե՞ս երկու հայուհիներ դարձան հնդկական ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները:

Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է:

Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ այլ սփյուռքահայ համայնքներում՝ մեծ էկրաններին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ