Պերմյակովի 7 ծառայակիցները չեն ներկայացել դատարան
Այսօր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում կես ժամ ուշացումով մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա դատական նիստում առաջինը վկայություն է տվել սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանը, ով նշել էէ, որ իրենք տարվա մեջ երկու անգամ պլանային աշխատանքներ են իրականացնում ուղեկալի տարածքում` ուղեկալի տարածքի վնասված փշալարերի վերականգնման ուղղությամբ:
Ըստ առաջադրված մեղադրանքի, Պերմյակովն ուղեկալի տարածքի ինժեներատեխնիկական համակարգի վնասված փշալարի հատվածից անցել, ապա հետ է վերադարձել:
Հարցաքննվող Խաչատրյանը նշել է, որ չի կարող տեղեկացնել, թե երբ է այդ հատվածը վնասվել, նաև չի կարող հստակ նշել, թե ինչ չափերի է եղել այդ վնասված հատվածը: Սակայն նշել է, որ եթե վնասված հատվածն այնքան մեծ լիներ, որ դրա միջով կարողանար մարդ անցնել, ապա վերջինս չէր կարող անցնել առանց թրջվելու կամ շորերը պատառոտելու:
Դատական նիստին դատարանը սպասել է նաեւ Պերմյակովի ծառայակիցները, սակայ ն վերջիններս չեն ներկայացել:
Դատարանի նախագահ Հարություն Մովսիսյանը հայտնել է, որ դատարանը դիմել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը` Պերմյակովի ծառայակիցների գտնվելու վայրի ու հասցեների մասին տեղեկություններ ստանալու նպատակով, սակայն դատարանը ռազմաբազայից ծանուցում է ստացել, որ Պերմյակովի 7 ծառայակիցները, ինչպես նաև անմիջական հրամանատաար Նիկիշինն այլևս ռազմաբազայում չեն և իրենք չենք կարող ասել, թե որտեղ են: