Կնոջ պոռնկությունը իմացվում է նրա շարժուձեւերից. Աստվածաշունչը` կնոջ մասին
Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիվը: Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղությամբ: Բարի կինը մի բարի բաժին է, որ Տերը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ է թե աղքատ` նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դեմքը միշտ ուրախ է:
Երեք բանի վրա կասկածեց իմ սիրտը, բայց կա մի չորրորդը, որի համար աղոթում եմ վախից: Դրանք են` քաղաքի բանսարկությունը, ամբոխի վրդովմունքը եւ սուտ չարախոսությունը, որոնք մահից ավելի դաժան են: Բայց սրտի ցավ եւ սուգ է այն կինը, որ չարանախանձ է մեկ այլ կնոջ, լեզվանի գազան է, որ խոցում է բոլորին: Չար կինը եզան երերացող լուծ է, ով բռնի այն` իժ /կարիճ/ է բռնում:
Մեծ խայտառակություն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամոթը: Կնոջ պոռնկությունը իմացվում է նրա շարժուձեւերից, նրա աչքերի հայացքից եւ նրա արտեւանքնունքներից: Անամոթ դստեր վրա հսկողություն հատատիր, որպեսզի համարձակություն տանալով` նա ինքնագլուխ չլինի:
Լիրբ կնոջ աչքից զգույշ եղիր եւ մի զարմացիր, եթե քո դեմ էլ հանցանք գործի: Ինչպես ծարաված ճանապարհորդը, նա բերանը բացում եւ խմում է ամեն տեսակ մոտիկ ջրերից, նստում է ամեն տեսակ վրանի առջեւ եւ կապարճի պես բացվում առաջին իսկ նետի դեմ: