Զարմացրեք սիրելիներին․ Կոկտեյլ ելակով և բալով

Բաղադրությունը՝
• Բալի նեկտար – 600 մլ
• Պահածոյացված բալ – 2 բաժակ
• Սառեցված ելակ – 1 բաժակ
• Սառցե կտորներ – 12 հատ.;
• Մեղր – ¼ բաժակ
Պատրաստման եղանակը՝
- Բալը. մեղրը, սառույցը և բալի նեկտարը լցնել բլենդերի մեջ և հարել մինչև միասեռ զանգված ստացվի։
- Ավելացնել ելակը և շարունակել հարել, այնքան, որ մնա ելակի խոշոր կտորներ։
- Լցնել գեղեցիկ բաժակների մեջ և զարդարել անանուխի ճյուղերով։