15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն ամփոփում է ընտրախախտումները

2013թ. Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագիր առ 08:00 19.02.2013

 

1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը:

 

2. Վանաձորի 29/4 ընտրատեղամասում ընտրողների ցուցակներն այնքան բարձր են փակցված, որ մարդիկ չեն կարողանում նայել դրանք:

 

3. Մի քաղաքացի հայտնեց, որ 4-րդ գյուղում դպրոցներից մեկում Սամվել Ալեքսանյանը հավաքել է երկու մանկապարտեզների բոլոր աշխատակիցներին եւ յուրաքանչյուրին 25.000 ընտրակաշառք տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

 

4. Էրեբունուց մի քաղաքացի ահազանգեց, որ Սերժ Սարգսյանի համար դռնեդուռ ընտրակաշառք է բաժանվում:

 

5. Լոռու մարզի Կաթնառատ գյուղում 5000-ական դրամ ընտրակաշառք են բաժանում` Սերժ Սարգսյանին ընտրելու համար:

 

6. Լոռու մարզի Ագարակ գյուղի (Ստեփանավանի շրջակայքում) 32/39 ընտրատեղամասից, որտեղ գրանցված 960 ընտրողից 300-ը բացակայում է հանրապետությունից, ահազանգ ստացվեց, որ գյուղապետին հանձնարարված է բացակայող բոլոր քաղաքացիների ձայները «բաշխել» Սերժ Սարգսյանի օգտին:

 

7. Երեւանի Զոհրապի 22 հասցեից Յուրի Ղրխիկյանը հաղորդեց, որ իր որդին` Ղրխիկյան Արան արդեն 7 տարի, իսկ եղբայրը` Ղրխիկյան Թորոսը, արդեն 14 տարի 8. ՌԴ քաղաքացիներ են եւ դուրս են եկել Զոհրապի 22 հասցեի գրանցումից: Սակայն չեն հանվել ընտրացուցակներից:

 

9. Տաշիրի 32/5 տեղամասում ՏԸՀ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Պալությանն արձանագրել է լցոնման փաստ:

 

10. 3-րդ մասի Արտաշեսյան 48 շենքի առաջին մուտքից Աշոտ Արեւշատյանը, ինչ-որ ցուցակներ ձեռքին, շրջում է շենքերով եւ ընտրակաշառք է բաժանում:

 

11. Քարաձորի գյուղապետ Արայիկ Մատինյանը՝ մտնելով գյուղում տեղակայված 29/24 ընտրատեղամաս՝ որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ, հովանավորում է լցոնումը եւ ուղղորդված քվեարկությունը, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կատարել հանձնաժողովի անդամի` խախտումների փաստերը գրանցամատյանում արձանագրելու պահանջը:

 

12. Միքայել Նշանյանը (հեռ. 077-060612) ժամը 10:15-ին զանգով տեղեկացրեց, որ կես ժամ առաջ Աճառյանի անվան դպրոցի (Հերացի փողոց) ընտրատեղամասի առջեւ կանգնած էին առանց պետհամարանիշի 2 կասկածելի երթուղային տաքսիներ:

 

 13. Մյասնիկ Գրիգորի Սաֆարյանը (հեռ. 010-42-95-85) ժամը 10:30-ին հեռախոսով տեղեկացրեց, որ 12/23 տեղամասում գրանցված՝ Շիրակի 54, բն. 43-ի բնակիչներ Գագիկ Անդրանիկի Դավթյանը, Տիգրան Գագիկի Դավթյանը եւ Ալիսա Հովակիմյանը 10 տարի է, ինչ Հայաստանում չեն, սակայն ցուցակի մեջ կան:

 

14. Շիրակի մարզի Հոռոմ գյուղից Սարգիս Խաչատրյանը ժամը 10:37-ին տեղեկացրեց, որ գյուղապետը դրսում գյուղացիներին 5000-ական դրամ է բաժանում՝ քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ Սահակ Մինասյանի եւ Կարլեն Աբրահամյանի ներկայությամբ: Խնդրում է շտապ ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց:

 

15. Խաչատուր Խաչատրյանը (հեռ. 095-917202, 093-917251) ժամը 11:17-ին զանգահարեց՝ տեղեկացնելով, որ Օշական գյուղից Երեւանի թիվ 97 մանկապարտեզում տեղակայված 8/11 ընտրատեղամաս մարդիկ են բերում, ովքեր լրացուցիչ ցուցակով քվեարկում են: Նույն անձինք քվեարկելու են նաեւ Օշականում:

 

16. Տիգրան անունով քաղաքացին Շենգավիթից ժամը 11:30-ին տեղեկացրեց, որ անձնագրի էջից կնիքի թանաքը րոպեներ անց անհետացել է:

 

17. Մի քաղաքացի, չցանկանալով ներկայանալ, ժամը 12:44-ին հայտնեց, որ Լոռու մարզի Ճոճկան գյուղում ոմն պաշտոնյա պարտադրում է բաց քվեարկություն կատարել: Նախօրդ օրը, ըստ նրա, գյուղում ընտրակաշառք էր բաժանվել` Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց:

 

18. Մի ծնող ժամը 11:25-ին ահազանգեց, որ Արաբկիրի Վրացական փողոցում գտնվող թիվ 23 մանկապարտեզի դաստիարակներին հավաքել են Արաբկիրի թաղապետարանում եւ բաց չեն թողնում՝ մինչեւ նրանք չապահովեն, որ մանկապարտեզի սաների ծնողները գնան քվեարկության եւ ձայն տան Սերժ Սարգսյանի օգտին:

 

19. Նորակերտ գյուղի 19/41 ընտրատեղամասում գյուղապետն ապօրինաբար գտնվում է ընտրատեղամասում եւ ստիպում է գյուղացիներին կատարել բաց քվեարկություն:

 

20. 3/19 ընտրատեղամասում՝ «Արագած» ֆաբրիկա, լարված մթնոլորտ է, 15-ից ավելի մարդիկ են կուտակվել տեղամասի ներսում, ինչպես նաեւ տեղամասի առջեւ:

 

21. Ինեսա Պետրոսյանը ժամը 12:30-ին ահազանգեց, որ իր անձնագրում քվեարկությունից հետո դրված կնիքը մեկ ժամվա մեջ ցնդել է:

 

22. Քաղաքացի Աբգար Սարգսյանը հայտնեց, որ 9/18 ընտրատեղամասի ցուցակներում կան, բայց երկրից բացակայում են Արկադի եւ Նելի Բաբլումյանները, Սուսաննա Պետրոսյանը, ովքեր գրանցված են Սարյան 29, բն. 60-ում:

 

23. Հ/Ա թաղամասի 7/13 ընտրատեղամասից Էդգար Պողոսյանը տեղեկացրեց, որ անհայտ անձը տեղամաս է բերել 10-12 հոգու՝ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու համար:

 

24. Վերին Գետաշենի գյուղապետ Արտուշ Ղուկասյանը ներկա է ընտրատեղամասում եւ ստիպում է գյուղացիներին բաց քվեարկություն իրականացնել: Նախորդ օրը գյուղում բաժանվել էր ընտրակաշառք:

 

25. Կապանի 38/12 ընտրատեղամասում լարված մթնոլորտ է, արձանագրվել են արգելված թվով քաղաքացիների կուտակումներ տեղամասի ներսում եւ դիմացը, կա տեղեկություն, որ լցոնում է պատրաստվում: Տեղամաս են մեկնել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ «Առավոտի» լրագրող Մերի Սողոմոնյանը:

 

26. 4/13 ընտրատեղամասում Արաբկիրի 37 փողոցից քաղաքացի Վահագն Սմբատյանը քվեախցիկից դուրս գալուց անմիջապես հետո հանձնաժողովի «Ժառանգության» անդամն այդտեղ հայտնաբերել է քվեաթերթիկի համար նախատեսված դատարկ ծրար: Հանձնաժողովականը պարզել է, որ այդ քաղաքացին ՀՀԿ անդամ է եւ այլ քաղաքացու հետ երկրորդ անգամ էր եկել քվեարկելու:

 

27. Դանիել Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ Նոր Նորքի 3/33 ընտրատեղամաս են ներկայացել Ս.Սարգսյանի 2 վստահված անձինք, որոնցից մեկին ոստիկանների օգնությամբ հաջողվել է դուրս հանել:

 

28. Աբգար Սարգսյանը հայտնեց, որ Ամիրյան 24/7 ընտրատեղամասում գրանցված են, այսպես կոչված, «մեռած հոգիներ»՝ Կարեն Ղազարյան, Նարինե Սահակյան եւ Միքայել Ավետիսյան:

 

29. Սարի թաղի թիվ 47 դպրոցում տեղակայված 13/4 ընտրատեղամասից Արամ Մարտիրոսյանը հայտնեց, որ 2 ընտրող էին ներկայացել քվեարկելու, սակայն նրանց անվան դիմաց արդեն ստորագրություններ կային: Այդ մասին արձանագրություն է կազմվում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձի կողմից:

 

30. Աշոտ Սարգսյանի ահազանգմամբ՝ 3-րդ թաղամասի 5/10 ընտրատեղամաս ժամանած մի խումբ մարդիկ խանգարում են ընտրողներին եւ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձին թույլ չեն տալիս արձանագրություն կազմել:

 

31. Խարբերդի 16/41 ընտրատեղամասում ուղղորդված բաց քվեարկություն է գնում, նույն մարդն ուղեկցում է բազմաթիվ ընտրողների:

 

32. Նարինե Վարդումյանը հայտնեց, որ արդեն 2-րդ անգամ 8/9 ընտրատեղամաս քվեարկության են բերում մի խումբ մարդկանց՝ լրացուցիչ ցուցակներով:

 

33. Աշտարակի Նազրվան եւ Օհանյան գյուղերում գյուղապետերն ու նրանց մարդիկ ընտրողներին ստիպում են քվեարկել Ս.Սարգսյանի օգտին:

 

34. Քաղաքացի Ասատուր Պապյանի վկայությամբ՝ Զովունի գյուղի գյուղապետը եւ նրա մարդիկ ընտրողներին ստիպում են բաց քվեարկել Ս.Սարգսյանի օգտին:

 

35. Արմեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ մարդկանց վախեցնելով՝ բաց քվեարկության են դրդում նաեւ Վարդենիսի Աղբյուրաձոր գյուղում:

 

36. Մանկապարտեզի Երեխայի ծնող

 

11:30,

 

Տեղամասը` Քոչարի բորսա

 

N23 մանկապարտեզի (Վրացական փողոց) դաստիարակչուհիներին (Անժելա) պատանդ են վերցրել թաղապետարանում, որպեսզի երեխաների ծնողները գնան քվեարկելու: Դաստիարակչուհիները զանգում են ծնողներին, խնդրում, որ նրանք գնան քվեարկելու:

 

 

 

37. Վարդան Գրիգորյան

 

Ժամը 11:45,

 

19/41 տեղամաս, գյուղ Նորակերտ, Արմավիրի մարզ

 

Գյուղապետը հրահանգում է ընտրողներին` ընտրել N6-ին: Խնդրեց հրահանգել մեր վստահված անձին, որ կարգավորի այդ խնդիրը:

 

38. Սուսաննա Բարխուդարյան, “Ժառանգություն”

 

Ժամը 12:05,

 

5/30 տեղամաս, թիվ 130 դպրոց, Բակունցի 8, 5/31 տեղամաս, թիվ 130 դպրոց, Բակունցի 8:

 

Ընտրողներին խմբերով բերում են ուղղորդված ընտրության: Խնդրեց նկարահանող խումբ:

 

39. Վահագն Հովհաննիսյան, Տարածքային ղեկավար, “Ժառանգություն”

 

Ժամը 12:00,

 

34/24 , Գյումրու թիվ 7 դպրոց, Ալ. Մանուկյան 4

 

34/4, Գյումրու թիվ 11 դպրոց, Ա. Խաչատրյան 27

 

Տեղական դիտորդները ցուցակներից տվյալներ են արտագրում եւ հաղորդում դուրս:

 

40. Լուսինե Պետրոսյան

 

Ժամը 12:00,

 

1/32, թիվ 139 դպրոց, Ստեփանյան 3

 

Տեղական դիտորդները միջամտում են անդադար:

 

41. Լուսինե Պետրոսյան

 

Ժամը 12:35,

 

 8/22 տեղամաս, թիվ 191 դպրոց, Բ-3, Անդրանիկի 73

 

Սպառնում են մեր հանձնաժողովի անդամին, խնդրում են արձագանքման խումբ:

 

42. Լուսինե Պետրոսյան,

 

Ժամը 12:35,

 

8/23 տեղամաս, թիվ 191 դպրոց, Բ-3, Անդրանիկի 73

 

Սերժ Սարգսյանի վստահված անձը մի քանի քվեաթերթիկներ է լցրել քվեատուփի մեջ: Խնդրում են աջակցման խումբ:

 

43. Դավիթ Հարությունյան, Նոր Արեշ համայնքի բնակիչ,

 

Ժամը 12:40,

 

13/17 տեղամաս, թիվ 43 դպրոց, Նոր Արեշ:

 

Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մարդիկ կուտակումներ են ստեղծում, մոտենում են ընտրողներին, ուղղորդում` ընտրել ՀՀԿ թեկնածուին:

 

44. “Ժառանգության” համակիր մի ՀՅԴ-ական:

 

Ժամը 12:50:

 

Դվին գյուղում, Արարատի եւ Արտաշատի մերձակա բնակավայրերում

 

Հրահանգ կա քվեարկել բոլոր բացակաների փոխարեն, մեկ մարդը քվեարկում է մի քանի անգամ:

 

45. Քաղաքացի`   Միքայելյան Շուշանիկ:

 

Ընտրատեղամաս`      11/16

 

Ժամը` 13:30

 

Քվեարկել է եկել տուն, անձնագրի մեջ կնիքը չի եղել:

 

46. Քաղաքացի`   չցանկացավ ներկայանալ, ՀԱԿ անդամ,

 

Ընտրատեղամաս` Տավուշի մարզ,  ք. Բերդ կուլտուրայի տուն (տեղամասը չգիտեր):

 

Ժամը` 13:45

 

Մեկ անձը մի քանի անգամ է քվեարկում:

 

47. Քաղաքացի  Խաչատրյան Սարգիս, համակիր

 

Ընտրատեղամաս`  Շիրակի մարզ, գ. Հոռոմ   36/ — 

 

Ժամը`         14:00

 

Խայտառակ իրավիճակ: Գյուղապետարանի աշխատողը 5000 դրամ է բաժանում, եւ բաց քվեարկություն է արվում: Խնդրում է անհապաղ մարդ ուղարկել:                 

 

48. Քաղաքացի`  Համլետ Սարգսյան, 60 տարեկան

 

Ընտրատեղամաս`  Արագածոտնի մարզ, գ. Եղիապատրուս,

 

Ժամը`  14: 51

 

Համայնքի պետը` Գրիգորյան Մարզպետ եւ դպրոցի տնօրենը, վերջինիս եղբայրը` Գրիգորյան Գնել, ժողովրդին վախեցնում են` եթե չընտրեն Սերժ Սարգսյանին նպաստները կկտրեն, երեխաներին մանկապարտեզ չեն ուղարկի: Համայնքը ունի 486 ընտրող:

 

49. Զեյթունի թիվ 3/27 ԸՏ-ի նախագահը արձանագրել կեղծ անձնագրի օգտագործման դեպք: Նրա հարեւանը, որի հետ միասին նա քվեարկել է կողքի տեղամասում, որոշ ժամանակ անց, չիմանալով, որ նա կողքի հանձնաժողովի նախագահն է, եկել է այդ մի հանձնաժողովում այլ` կեղծ անձնագրով կրկնակի քվեարկություն:

 

50. Կարբիի 14/15 ԸՏ-ում հանձնաժողովի իշխանական անդամը հանում է ծրարից եւ նայում է, թե քաղաքացիները ինչպես են քվեարկել, ապա դնում է ծրարի մեջ եւ գցում քվեատուփ:

 

51. 7/01 ԸՏ-ում ընտրող Թամար Գրիգորյանը 14:45-ին տեսել է, թե ինչպես է ընտրատեղամսում քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամը մեկ այլ անձինց ստանում քվեաթերթիկների համար նախատեսված մի տրցակ ծրարներ եւ թաքցրել այն տետրակի տակ:

 

52. Թատերական ինստիտուտում տեղակայված 9/18 ԸՏ-ում Աբգար Սարգսյանը բացահայտել է մի անձնավորության, որը ներկայացել է կեղծ անձնագրով, ինչը պարզ է դարձել այն բանից, որ նա չի կարողացել պատասխանել հարցին, թե ինչպես է իր հայրանունը: Այդ հարցին պատասխանել չկարողանալուց հետո այդ անձնավորությունը դիմել է փախուստի:

 

53. Վրույր Մաթեւոսյանը facebook-ի միջոցով ահազանգել է, որ 12/13 ընտրատեղամասում կնիքը առանց մաքրելու մեկ ժամում ինքնիրան, առանց որեւէ միջամտության ցնդել է:

 

54. Քաղաքացի`  Ներսիսյան Թամարա

 

Ընտրատեղամաս` 9/03

 

Ժամը` 15:02

 

Ներսիսյան Թամարան քվեարկել է Երեւանում:

 

Իր ընտանիքի անդամները` Պետրոսյան Ստեփան, Պետրոսյան Արփենիկ գրանցված են Ստեփանավանում ընտրատեղամաս` 32/34, սակայն բնակվում են Երեւանում եւ չեն կարողացել գնալ քվեարկության: Ցանկանում է հետեւողական լինել, որպեսզի իրենց փոխարեն այնտեղ չքվեարկեն:

 

Ինչպես նաեւ քրոջ ընտանիքի անդամները, ովքեր գտնվում են ՌԴ-ում, Կիրակոսյան Տիգրան, Կիրակոսյան Վահագն, Կիրակոսյան Անի եւ Ներսիսյան Գոհար:

 

55. 3/33 «Ժառանգություն» կուսակցությունից նախագահ Դանիել Իոաննիսյանը ահազանգում է, որ իրենց տեղամասում, ինչպեսեւ ամբողջ թաղամասում լույսերը պարբերաբար գնում են եւ Էլ.ցանցից չեն խոստանում, որ երեկոյան լույս կլինի: 

 

56. 3/33 «Ժառանգություն» կուսակցությունից նախագահ Դանիել Իոաննիսյանին Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի ներկայացուցիչը փորձել է կաշառել` խնդրելով համաձայնության գալ, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ձայները հավասար լինեն: Առաջարկը մերժվել է:

 

57. Արարատի մարզի Ավշար գյուղում հետեւյալ պատկերն է. մարդիկ ընտանիքներով գալիս են ընտրատեղամաս, որտեղ նրանց ասում են` հետ դարձեք, ձեր փոխարեն արդեն քվեարկված է: Իսկ ով էլ հաջողացնում է ընտրել, բացել են տալիս քվեաթերթիկը, տեսնելով, որ ընտրված է Րաֆֆիի օգտին, տեղում պատռում են: Հիշեցնեմ, որ այս գյուղից պատգամավոր է Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, իսկ գյուղապետը նրա եղբայրն է:

 

58. Բարև Ձեզ, հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան: Արարատի մարզի Հայանիստ գյուղի մեր միակ դպրոցի 16/30 ընտրատեղամասում բնակչության ավելի քան 70%-ը ծերեր են, ամենաքիչը 60 տարեկան: Ընտրողների թիվը` 1862: Նրանցից շատերին հանրապետականները իրենց ավտոներով բերում են ընտրատեղամաս: Վստահված անձերը (Հանրապետական), Հանրապետական այլ մարդիկ, որ իրավունք չունեն ընտրատեղամասում գտնվելու, ոչ մի արտոնություն չունեցող, ազատ ներս-դուրս են անում, մեկ-մեկ էլ իրենք հսկում են ընտրական պրոցեսը:

 

 Ընտրազանգվածի հիմնական որոշ ներկայացուցիչներ զառամյալներ են: Նրանց օգնող քաղաքացիները հաճախ ոչ թե օգնում, այլ ուղղակի իրենց ցանկությամբ քվեարկում են 6-րդ համարի թեկնածուի` Ս. Սարգսյանի համար: ՀԱՅԱՆԻՍՏ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ

 

59. Աշտարակ քաղաքում 14/5 ընտրատեղամասում շատ ուժեղ խախտումներ են լինում. մարդիկ ուրիշի փոխարեն են ընտրում: Հանձնաժողովի անդամներից մեկը ընտրում է, որի իրավունքը չունի: Ձեր կուսակցությունից առաջադրված հանձնաժողովի անդամը միայնակ է, բան չի կարող անել:

 

60. Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Արմավիրի մարզում, հատկապես Ապագա գյուղում ազատ ընտրություններ տեղի չեն ունենում: Շատ ենք ցավում, բայց կարծես թե ՍՍ-ը ընտրվում է, բայց ոչ թե մարդկանց ցանկությամբ, այլ կաշառված գյուղապետի:

 

61. Մասիսի տարածքում էլ շատ ուժեղ կեղծիք է: 100 քվեաթերթիկ լցնում են Սերժի օգտին, ու գիտեմ կոնկրետ մարդկանց: Խնդրում եմ գաղտնիությունս ապահովել:

 

132 դպրոցի մոտ շատ մեքենաներ են հավաքվել, բազմաթիվ ջահելներ: Արամ Խաչատրյան 27/1 շենքի ավտոտնակների մոտ գազել էր կանգնած, մեջից հերթով գնում էին քվեարկելու:

 

62աղապետարանում, այն պայմանով, որ բաց կթողնեն միայն այն բանից հետո, երբ կքվեարկեն նրա խմբի երեխաների բոլոր ծնողները: Խեղճ կինն առավոտից զանգում էր եւ խնդրում էր գնալ քվեարկության: Ընտրատեղամաս 4/15, Քոչարի փողոցի վրա: Ես զանգել եմ, տեղյակ եմ պահել ձեզ, բայց մեծ խնդրանք ունեմ, որ ինֆորմացիան փոխանցելիս ինձ հղում չանեք: Իմ երեխաները մանկապարտեզ են գնում մեծ հաճույքով եւ չեմ կարող նրանց փոխադրել այլ պարտեզ:

 

63. Ուշադրություն! 9/03 Նար-Դոսի փողոց, Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց տեղամասում ստորագրելուց առաջ ստուգեք Ձեր տվյալները: Դիտավորյալ թեւով փակում են մատյանը եւ տալիս ստորագրության ուրիշի անվան դիմաց: Սա երեւի հենց էն դեպքն է, որի համար լրացուցիչ մատյաններ են ստեղծել:

 

64. Նարինե Էսմայելի ընտրությունների դիտորդ Birthright Armenia Արտաշատի ընտրատեղամաս, 17/5:

 

“Մենք մտանք ընտրատեղամաս առավոտյան ժամը 8-ի կողմերը: Ամենասկզբից հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիք մեզ ասացին, որ չխառնվենք իրենց գործին եւ մի անկյունում նստենք: Մենք անտեսեցինք իրենց ասածը եւ արձանագրեցինք  այն փաստը, որ Սերժ Սարգսյանի ընտրողները մեկից ավելի անգամ ընրում էին: Սերժ Սարգսյանի վստահված անձիք բառացիորեն ժամը մեկ փոխվում էին եւ հավանաբար բարձր պաշտոնյա անձիք ժամանակ առ ժամանակ ներս էին գալիս եւ մեր վրա աչք էին պահում: ժամը 14:30 կողմերը ես նկատեցի մարդկանց կուտակումներ ներսում (օրենքով 15-ից ավել արգելվում է): Ես խնդրեցի ներկա ոստիկանին, որ կանգնեցնի իրենց եւ հանկարծ 30 անձիք շրջապատեցին քվեատուփը:

Ես բռնեցի մարդկանցից մեկի թեւը, որը պահել էր տուփը, եւ նա ինձ հրեց դեպի պատը, ձեռքերս բռնեց եւ այդպես պահեց մինչեւ իրենց գործը արեցին վերջացրեցին: Այնտեղից, որտեղ ես կանգնած էի, հանձնաժողովի քարտուղարը բացել էր տուփը եւ մարդկանցից մեկը լցնում էր տոպրակով լի քվեաթերթիկներ: Իմ կարծիքով քվեաթերթիկների թիվը կազմում էր 400, քանի որ 20 րոպե այս գործողությունից առաջ տուփի մեջի թիվը 500 էր, իսկ լցոնումից հետո ակնհայտ կրկնապատկվեց ընտրաթերթիկների քանակը: Ես զանգեցի իմ ղեկավարին:

Զանգեցի Մեդիա կենտրոն, ԵԱՀԿ եւ համարյա բոլոր նրանք ով մտքովս անցավ: Այնուհետեւ մի հիմար քայլ արեցի՝ զանգեցի ոստիկաններին,  որոնք սկսեցին ինձ ճնշել: Գյուղապետը, ում տղան ինձ սեղմել էր, ներս մտավ ոստիկանների հետ եւ ասաց, որ ես խելացի եւ լավ աղջիկ եմ եւ պիտի լռեմ, եթե ցանկանում եմ խնդիրներ չունենալ: Իմ գործընկերոջը տարան սենյակ, հարցաքննեցին մոտ մեկ ժամ, որպեսզի սխալ տեղեկության տակ ստորագրի եւ հաշվարկի ժամանակ նրանք համարյա մեզ ձերբակալեցին, երբ մենք բողոքարկում էինք թվերը»:

 

65. 3/07, 3/20, 3/25 3/27 եւ 3/33  տեղամասերի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի ներկայացուցիչները, վստահված անձիք, հանձնաժողովների անդամները արձանագրել են խախտումներ, որոնք հիմք են վերահաշվարկի համար:

 

66. Նույնատիպ խնդիրն առկա է 13/6 ԸՏ-ում` Սարի թաղի թիվ 70 դպրոցում, 2-րդ հարկում, որտեղ արձանագրվել է քաղաքացիների իրական ընտրության հետ կապ չունեցող արդյունք` 670` Սերժ Սարգսյան եւ 157` Րաֆֆի Հովհաննիսյան: 

 

67. Նույնատիպ խնդիր է արձանագրվել 9/28 ԸՏ-ում, որտեղ 300 քվեի տարբերությամբ իբր հաղթել է Սերժ Սարգսյանը:

 

68. Նույնատիպ խնդիր է արձանագրվել 5/20 հանձնաժողովում

 

69. 7/06 ԸՏ-ից ժ. 12:00 դրությամբ Վահագն Խաչատրյանն ահազանգում է, որ հանձնաժողովի նախագահը դադարեցրել է քվեաթերթիկների հաշվարկը եւ պարբերաբար հեռախոսով ինչ որ մարդկանց հետ խոսում է: Ահազանգվել է ոստիկանությանը: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից արագ արձագանքման խումբ է մեկնել դեպքի վայր: Ձայների հաշվարկը շարունակվել է:

 

70. Թին 8/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Խաչաատուր Հայկի Խաչատրյանը հայտնում է այն մասին, որ թիվ 8/11 ընտրական տեղամասում ս/թ փետրվարի 18-ին ժ. 9:30-11:00 սահմաններում ընկած ժամանակահատվածում ընտրական տեղամասի, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակում ընդգրկված 111 ընտրողներից 59 Արագաշոտնի մարզի, Օշական համայնքի բնակիչներ էին:

 

Նկատի ունենալով, որ վերոհիշյալ ընտրողները ընտրական տեղամաս էին ներկայացել բոլորը միաժամանակ առաջացնելով խոշոր կուտակումներով, հիմք ունեմ պտդելու, որ հիշյալ ընտրողները ընտրական տեղամաս էին բերվել կազմակերպված եւ ուղարդված կերպով իրենց կամքին հակառակ, ինչը էականորեն ազդել է տեղամասում քվեարկության ընդհանուր արդյունքների վրա: Ելնելով վերոգրյալից, հանձնաժողովի անդամը խնդրում է ստուգել դիմումի մեջ մատնանշված փաստերը եւ դրան տալ համախպատասխան ընթացք:

 

71. ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի պետ Ա. Աբրահամյանին է դիմել Թին 8/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Խաչաատուր Հայկի Խաչատրյանը:

 

Նա հայտնել է այն մասին, որ թիվ 8/11 ընտրական տեղամասում ս/թ փետրվարի 18-ին ժամը. 16:30-17:00-ի սահմաններում ընտրական տեղամաս մուտք գործած քաղաքացի մոտենալով նրան, որպես հանձնաժողովի անդամի եւ ներկայանալով որպես Անդրանիկի փողոցի 55 շենքի պատասխանատու, ցանկացել է ցուցակով ճշտել, թե այդ շենքից ովքեր դեռեւս չեն եկել քվեարկելու, որպեսզի վերջիններիս բերի քվեարկելու: Նա վերցրել է այդ անձնավորության ձեռքից Անդրանիկի փողոցի 55 շենքի ցուցակը եւ ցանկացել է վերնել նաեւ այդ քաղաքացու անձնագիրը, որպեսզի ներկայացնի ընտրական տեղամասում հերթապահող ոստիկաններին: Սակայն քաղաքացին կանխազգալով նրա մտադրությունը միանգամից դիմել է փախուստի, իսկ ընտրական տեղամասում հերթապահող ոստիկանները այդ պահին մոտակայքում չէին: Հանձնաժողովի անդամը ենթադրում է, որ դա ընտրակաշառքների բաժանման ցուցակն է:

 

Ելնելով վերոգրյալից Խաչաատուր Խաչատրյանը խնդրել է իր դիմումին տալ համախպատասխան ընթացք:

 

Անդրանիկի փողոցի 55 շենքի բնակիչների ցուցկը (առդիր 5 էջ)` առկա է :

 

72. Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ Տեղեկանք ստացած Մելսիդա Աշոտի Կարապետյանը իրականում հաշվառված է ոչ միայն նոր հասցեով` 3/10 տեղամասում եւ թե 33/19 տեղամասում, որից պետք է հանվեր (նրան տրված տղեկանքի պատճենը կցվում է):

 

73. 9/5 ԸՏ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Բադասյան Ռոզան դիմում բողոք է ներկայացրել նույն ԸՏ հանձնաժողովի նախագահին, որում նկարագրվում է, որ երբ նա մի քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում մի պահ հեռացել է, վերադառնալուն պես հայտնաբերել է, որ Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների տրցակը կտրուկ ավելացել է: Այդ փաստը հաստատել է նաեւ նույն տեղամասում «Ժառանգությունից» հանձնաժողովի անդամ Արթուր Էմինյանը:

 

74. 9/5 ԸՏ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Բադասյան Ռոզան հաղորդում է, որ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ ճնշումներ են գործադրել իր եւ «Ժառանգությունից» հանձնաժողովի անդամ Արթուր Էմինյանի հանդեպ: Նրանք նաեւ պարզել են, որ անձնագրից թանաքն անհետանում է սովորական խոնավ անձեռոցիկով դիպչելուց: Դա նրանք ստուգել են կրկնվող դեմքեր նկատելուց հետո:

 

75. Թիվ 4/1 ընտրատեղամասում հանձնաժողովի երեք անդամ արձանագրել են, որ քաղաքացի Գեւորգյան Լիանուշ Վիլուշի` լրացուցիչ ցուցակում գրանցված հասցեն չէր համապատասխանում նրա անձնագրում առկա տվյալների հետ: Սակայն տվյալ հանձնաժողովի նախագահ Տ.Գեւորգյանը զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից այդ անձնավորությանը` օրենքի խախտումով թույլատրել են քվեարկել:

 

 76. Թիվ 4/1 ընտրատեղամասում հանձնաժողովի երեք անդամ արձանագրել են, որ երբ քվեարկության է եկել քաղաքացի Սոնա Միքայելի Վարդանյանը, ապա պարզվել է, որ նրա փոխարեն այլ մարդ է արդեն քվեարկել:

 

77. Բազմաթիվ ընտրատեղամասերում գոյություն են ունեցել պատրաստի կրկնակի արկղեր` արդեն քվեարկած քվեաթերթիկներով` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներով: Հաշվարկից հետո, որտեղ որ պարզվել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթում է` Սերժ Սարգսյանի շտաբի ներկաայցուցիչները փորձել են կաշառել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամենրին: Այդպես, 3/12 տեղամասում «Ժառանգությունից» հանձնաժողովի անդամ Ազարյան Հմայակին առաջարկվել է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` թույլ տալու համար, որպեսզի քվեատուփը փոխվի: Ազարյան Հմայակը հրաժարվել է:

 

78. Թիվ 10/30 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ռուբեն Արամի Ալանակյանը նկատել է, որ ընտրողներից մեկը հեշտությամբ մաքրել է իր անձնագրի վերջին էջին դրված քառակուսի կնիքը, պահանջել է հանձնաժողովի նախագահից գրանցել սյդ խախտումը գրանցամատյանում: Բացի այդ, նրա հանդեպ կիրառվել են ճնշումներ, ընդհուպ սպառնացել են ոստիկանություն հրավիրել եւ դուրս հանել տեղամասից: Եւ միայն հանձնաժողովի «Ժառանգության» անդամի միջամտությունից հետո է հաջողվել կանխել դա:

 

79. Թիվ 4/23 տեղամասում «Ժառանգությունից» հանձնաժողովի անդամ Մարգարիտ Հակոբյանը արձանագրել է, որ լրացուցիչ ցուցակով առկա 70 հոգուց մեծ մասը տեղեկանք էր բերել ոստիկանությունից, որ գրանցված է միեւնույն երկու հասցեներում:

 

80. 9/1 ընտրատեղամասից Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Արմեն Վիրաբյանը ահազանգում է, որ այդտեղ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներից ի օգուտ Սերժ Սարգսյանի գողացվել է 70-100 ձայն: Րաֆֆի Հովհաննիսյնի ձայներից զգալի մասը նաեւ անվավեր է ճանաչվել:

 

81. 9/1 ընտրատեղամասից Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Արմեն Վիրաբյանը ահազանգում է, որ տեղամասում տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, այդ թվում կրկնակի քվեարկություն, ուրիշի անձնագրով քվեարկություն, իրական ընտրողների բացակայություն ցուցակներում եւ այլն:

 

82. Ընտրողը

 

Գյուղ Սիսավան, Արարատի մարզ

 

Օտար մարդիկ են եկել տեղամաս, բռնություններ կիրառել, ծեծկռտուքով ստիպել ընտրողներին քվեարկել ՍՍ-ի օգտին:

 

83. Ընտրող

 

6/21 կամ 6/22, 168 դպրոց, Աջափնյակ

 

Մասսայական լցոնումներ են կատարվում:

 

84. Արեւիկ Ասատրյան` ընտրող

 

Ավան, Էվրիկա հանրախանութի տեղամաս

 

Բրյուսով 68, բն. 16-ի բնակչուհի Արեւիկ Ասատրյանին քվեարկելիս գրանցել են բն. 17-ի բնակչուհի Արեւիկ Ամիրխանյանի փոխարեն, այնուհետեւ կանչել են ընտրատեղամաս, ասել, որ ցանկանում են արձանագրություն կազմել սխալմունքի համար, սակայն դա արել են առանց իրեն եւ իր ստորագրության: Փաստորեն նրա տեղը մնացել է չքվեարկված եւ ազատ կեղծիքի համար:

 

85. Լորետա Վարդանյան 077 43 30 88

 

Ժամը 20:00

 

17/7 տեղամաս, Արտաշատի թիվ 6 դպրոց

 

Խարազյան 26-ի 4 բնակիչները գնացել են ընտրելու, եւ իրենց փոխարեն արդեն քվեարկված է եղել:

 

86. Գոհար` վստահված անձ

 

Ժամը 19:40

 

13/06, թիվ 70 դպրոց, Սարի թաղի 3-րդ փողոց, 44

 

2 ՀՀԿ-ական մտել են ընտրատեղամաս եւ դուրս չեն գալիս:

 

87. Շուշանիկ` լրագրող

 

Ժամը 19:35

 

8/13 տեղամաս, Բ-4 դպրոց-պարտեզ, Բաբաջանյան 42

 

Բաբաջանյան 18, բն. 13 բնակիչներ Աննա եւ Ժաննա Հովակիմյանների փոխարեն արդեն քվեարկված է եղել, նրանցից մեկին ուղղորդել են, թե քվեարկիր մայրիկիդ` Լուիզա Հովակիմյանի փոխարեն:

 

88. Ընտրող

 

19:39

 

Արարատի մարզի Վեդի, Վանաշեն, Արալեզ, Սիսավան գյուղերում ՀՀԿ-ականները ստիպում են մարդկանց ընտրել իրենց թեկնածուին:

 

 89. Լյուդմիլա Ազատյան` ընտրող

 

Ժամը 18:55

 

1/29 տեղամաս, մանկապարտեզ, թիվ 7(102),  Նորքի 2-րդ զանգված, Թոթովենցի նրբանցք 8,

 

Կնիքը ցնդել է 5 ժամվա ընթացքում:

 

90. Վալյա Շտոյան` ընտրող (Հեռ. 093 15 43 15)

 

Ժամը 18:35

 

3/35 տեղամաս, թիվ 106 Աղայանի անվ. դպրոց

 

Ցուցակում եղել է Կիեւյան 5, բն. 28-ի նախկին բնակչուհի Կանտունի Սուսաննայի անունը, որը երբեք հաշվառված չի եղել այդ հասցեում: Իսկ արդեն մոտ մեկ տարի էլ փաստաթղթերը նոր բնակչի` Վալյա Շտոյանի քրոջ անունով են, որն ԱՄՆ քաղաքացի է:

 

 91. Ժ 18:11

 

Գյումրիյից, լրագրող Հասմիկը /093-687039/ տեղեկացրեց, որ Տիկնիկային թատրոնի շենքում տեղակայված տեղամասի կողքի մեկ հարկանի ռեստորանում, Հայ Փոստի աշխատակիցները գումար են բաժանում ցուցակներով: Խնդրում է կանխել….

 

92. Ժ 17:56

 

Երևան, 10/24 տեղամասի, ՐԿՀ-ի վստահված անձ, Աննա Հովհաննիսյանը լացակումած զանգահարեց և օգնություն խնդրեց: Իրեն ճնշում են, թույլ չեն տալիս խախտումը կանխի, ՀՀԿ-ական և ԲՀԿ վստահված անձիք եւ հանձնաժողովականները վիրավորում են իրեն:

 

93. Ժ 17:13

 

Երևան, Ժուռնալիստների տուն, Պուշկինի 3ա: 10/24 տեղամասում ՐԿՀ-ի վստահված անձը տեղեկացնում է, որ հանձնաժողովի անդամը առանց անձնագրերը ստուգելու, թույլ է տալիս քաղաքացիներին քվեարկել: Հնաձնաժողովի անդամին օգնում են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վստահված անձիք: Արդեն  2 դեպք կանխել է ՐԿՀ-ի վեստահված անձը:

 

94. Ժ 16:13

 

Զանգահարել է Մոնիկան, Ապարանից: 3-րդ դպրոցի տեղամասում բաժանում են 7000-ական դրամ և մինչև քվեաթերթիկները քվեատուփի մեջ գցելը, ստուգում են, թե ում են քվեարկել:

 

95. Ժ 14:34

 

Շիրակի մարզի գյուղ Փոքր Մանթաշի բնակիչները ահազանգում են, որ գյուղապետ Ժիրայր Հակոբյանը իր 5 եղբայրների հետ գյուղացիներին թույլ չեն տալիս քվեարկել, նրանց տեղն են քվեարկում: Նախորդ գիշեր վճարել են գյուղացիներին 5000-ական դրամ և անձնագրեր են հավաքել:

 

96. Ժ 14:34

 

Տերյան 62, բն. 22-ի բնակչուհին տեղեկացնում է, որ Նիկոլ Աղբալյան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, իր հարևանը՝ Աղա-Մանուկյան Հրաչիկը / Տերյան 62, բն.23/ մահացել է 1997-ին սակայն մինչ այժմ ցուցակի մեջ է:

 

97. Քաղաքացի`  Վարդանյան Սոնա, Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ:

 

Ընտրատեղամաս`  10/14

 

Ժամը`    17:55

 

Քաղաքացին եկել է ընտրության եւ պարզել, որ իր փոխարեն արդեն ընտրել են:

 

Կան բազմաթիվ խախտումներ ընտրացուցակների մեջ, երբ մի տան վրա գրանցված են 12 քաղաքացի, բայց իրականում բնակվում են 4 հոգի:

 

Սոնա Վարդանյանը ցանկացել է արձանագրություն կազմել, սակայն հանձնաժողովի նախագահը չի թողել, ասելով, որ պետք չէ:

 

Ինչպես նաեւ հանձնաժողովի նախագահը 20-30 քվեաթերթիկ պոկել է եւ հավաքել իր մոտ:

 

Խնդրում է եթե հնարավոր է մարդ ուղարկել կամ լրատվամիջոց, քանի որ ինքը միայնակ չի կարողանում կարգ ու կանոն պահպանել, կուտակումներ են լինում:

 

98. Քաղաքացի`  չներկայացավ

 

Ընտրատեղամաս` 11/03

 

Ժամը`     16:33

 

Իր ընտանիքի անդամները` Առաքելյան Գոռ Գագիկի, Հարությունյան Մարինե Կառլենի, Ներսիսյան Ռոզա Մաթեւոսի բնակվում են արտասահմանում, բայց անունները կան ընտրացուցակների մեջ: Ցանկանում են հետեւողական լինել, որպեսզի իրենց փոխարեն չքվեարկեն:

 

99. 4/11 տեղամասում

 

Ավտոմեքենայի մեջ նստած 2 կին ստիպում և ահաբեկում էին մարդկաց, որ քվեարկեն Ս. Սարգսյանի օգտին:

 

 100. 4/3,

 

Առավոտյան մի խումբ մարդիկ մտել են տեղամասեր՝ ասելով, թե < Ինչ ուզում անում ենք>, պետք է ընտրեք Ս. Սարգսյանին:

 

101. Հալաբյան փողոց՝ Ս. Սարգսյանի շտաբում կանչել են սոցալական ծառայողներին և ստիպում են զանգահարել մարդկանց, որպեսզի գան ընտրության և ընտրեն Ս. Սարգսյանին:

 

102. Սարի թաղ

 

Քաղաքացին չներկայացավ

 

167, 70 դպրոցներում լցոնում է իրականացվում:

 

103. Կոտայքի մարզ

 

Նորգեղի գյուղում խոստացել են, եթե քվեարկեն Սարգսյանի օգտին ապա վաղը գումար կտան:

 

 104. Մուրադյան Սուսաննա

 

Քարաշամբ գյուղում երեկ արդեն ընտրակաշառք են բաժանել:

 

 105. 12/15 Չարբախ, Շիրակի 3

 

Վանիկ Ալեքսանյան

 

Կնիքը կարողացել են ջնջել անձեռոցիկով:

 

 06. 9/1 33 դպրոց

 

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ

 

Կրկնակի քվեարկություններ են տեղի ունենում:

 

107. Նազրվան գյուղ

 

Քաղաքացի

 

Գույղապետը տեղամասում ճնշում է մարդկանց, և ստիպում քվեարկել ՍՍ-ի օգտին: Խնդրում են օգնություն:

 

 ԱՀԱԶԱՆԳԵՐ ՖԵՅՍԲՈՒՔԻՑ

 

108. Բարեւ Ձեզ, պարոն Հովհաննիսյան: Ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, որ մեր 29/45 ընտրատեղամասում Լոռու մարզի գյուղ Սարամեջում 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գյուղացիները սկզբում մտնում են գյուղապետարան, ստանում են գումարը եւ գնում դպրոց` ընտրելու: Բացի այդ, Սերժիկի մարդիկ եւ հանձնաժողովի նախագահը բացահայտ մարդկանց ցույց են տալիս Սերժ Սարգսյանի անունը եւ ստիպում ընտրել նրան: Խնդրում ենք Ձեզ ուժեղացնել հսկողությունը եւ պահպանել իմ անձի գաղտնիությունը, քանի որ վախենում եմ իմ եւ ընտանիքիս անդամների համար:

 

109. Հարգելի Րաֆֆի ջան, խնդրում եմ, էս ինչ է կատարվում, մի հանձնաժողով ուղարկեք Հովտաշատ, էն անձանց ծրարների վրա էլ, ովքեր Ձեզ են ընտրում, սխալ են կնիք դնում, որ անվավեր լինի:

 

110. Մի քաղաքացի ահազանգում է, որ Դավիթաշենի 5/14 (մանկապարտեզ) ընտրատեղամասի մուտքից ձախ գտնվող փոքր սենյակում ընտրակաշառք են բաժանում: Բացի այդ, կնիքն էլ անմիջապես սկսում է ցնդել:

 

111. Լենինգրադյան 38 հասցեի, թիվ 41 մանկապարտեզի քվեատուփում հստակ երեւում են լցոնման հետքերը:

 

112. Վարդենիսի տարածաշրջանի Տորֆավան և Վանևան համայնքներում բաց ընտրություն է իրականացվում: Գյուղացիներին հողի հարկի չեկեր կամ վառելանյութ են տրամադրում, փոխարենը նրանք պիտի բաց ընտրեն:

 

113. Բարև Ձեզ, ես մտածում էի, որ հանձնաժողովը լինելու է այլ վայրից: Քանաքեռավանի ընտրական շտաբում 3-4 հոգի են, բոլորն էլ Քանաքեռավանից, բոլորն էլ Հանրապետական կուսակցության հետևողներ: Իսկ ես կարծում էի, որ ձայները պահելու եք, բայց արդեն դա անհնարին եմ համարում:

 

114. Ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ Մարտունի համայնքից արդեն դուրս են եկել որոշ հիմնարկների աշխատակիցներ եւ գալիս են Երեւան կրկնակի քվեարկելու համար: Ընտրատարածքը գտնվում է Արմենթելի շենքի տարածքում: Խնդրում եմ հսկողությունն ուժեղացնել:

 

115. Արարատի մարզի Վերին Արտաշատի գյուղապետը, մտնելով խցիկ, ստիպում է քաղաքացիներին, մասնավորապես երիտասարդներին եւ կանանց ընտրել գործող նախագահին: Զզվանք եմ ապրում ուղղակի:

 

116. Ժողովուրդ, էս ո՞ւր ենք մենք հասել: Հայաստանի մարզերում, քաղաքներում եւ գյուղերում մարդիկ գնում են ընտրատեղամաս, վերցնում քվեաթերթիկը, մտնում քվեարկության խցիկ, բացում, որ քվեարկեն ու ինչ տեսնում. մեր գործող նախագահի անվան դիմաց արդեն նշված է: Ու էդպես քաղաքի երեք ընտրատեղամասերում: Դեպքերից մեկն էլ տեղի ունեցել քաղաք Ճամբարակում:

 

117. Պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, քաղաք Երեւան Սարի թաղում թաղայինը ու ինչպես նաեւ Հանրապետական կուսակցության կուսակցապետերը հանրությանն ահաբեկում են ու կաշառում 5000 դրամով, ինչպես նաեւ մարշրուտկաներով ու տաքսի մեքենաներով բռնի մարդկանց տանում են ու ստիպում քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին:

 

118. Պարոն Հովհաննիսյան, Գեղարքունիքի մարզի Գեղահովիտ գյուղում առաջարկում են, որ քվեարկած անձնագրով ընտրության մասնակցեն երկրորդ անգամ ու փող են առաջարկում: Հուսով եմ իմ անձի գաղտնիությունը կապահովվի:

 

119. Բարեւ Ձեզ, ուզում եմ տեղեկացնել, որ Լոռու մարզի Նոր Խաչաքար համայնքում գյուղից բացակայող շուրջ երկու հարյուր հոգու փոխարեն լուրեր են պտտվում, որ գյուղապետը անձնագրատնից վերցրել է անձնագրի 9-րդ ձեւեր եւ ընտրում են նաեւ բացակայողների փոխարեն: Այս մասին շեշտեց գյուղապետը` փորձելով հերքել տարածված լուրերը: Ամեն դեպքում կարծում եմ` մի քանի դիտորդները տեղին կլինեն:

 

120. Պարոն Հովհաննիսյան, այս պահին Շիրակի մարզի Մանթաշ եւ Գետափ գյուղերում խոշոր ընտրախախտումներ են տեղի ունենում: Մանթաշում քվեաթերթիկները նշված են Սարգսյանի օգտին, գյուղապետը ժողովրդին չի թողնում իրենց կամքով քվեարկել, իսկ Գետափում գյուղապետը 5000 դրամ ընտրակաշառք է բաժանում: Պարոն Հովհաննիսյան, Դուք եք իսկական նախագահը: Ցավալի է, որ աչքիս առաջ նման բաներ են կատարվում: Ուղղակի տարիքս չի ներում խանգարելու համար, բայց խնդրում եմ, չեմ ուզում ոչ մեկ իմանա, որ ես եմ Ձեզ տեղյակ պահել: Ծնողներս էլ չգիտեն: Ուղղակի պարտքս եմ համարում տեղյակ պահել ձեզ:

 

121. Արձանագրվել է սպայի կողմից զինվորի ուղղորդման դեպք՝ քվեարկության ընթացքում: Լուսանկարն առկա է:

 

Համացանցում տեղադրված տեսանյութեր.

 

Ցնդող թանաք

 

http://www.youtube.com/watch?v=EkU2NtWXkOI

 

“Հայրի՛կ ջան, ՀՀԿ-ին ես չէ՞ ընտրում”

 

http://www.youtube.com/watch?v=cjlP_b2RNJ8&feature=player_embedded

 

Ավտոբուսների ավանդույթը շարունակվում է

 

http://www.youtube.com/watch?v=49GQKyBfStQ&feature=player_embedded

 

Շենգավիթի կուտակումները և ոստիկանությունը

 

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=51akFjt32-g#!

 

Սոնա Այվազյան. ակնհայտ կեղծիքներ և անտարբերություն

 

http://www.youtube.com/watch?v=lP_L5TGcvAI&list=UUxPJyX0oQWmqZ5akbuN5DTg

 

Միջադեպեր 17/11-ում

http://www.youtube.com/watch?v=4eZ6vXYPbig&list=UUxPJyX0oQWmqZ5akbuN5DTg

 

Ուրիշի անձնագրով քվեարկողը փախավ տեղամասից

 

http://youtu.be/zaBkS6aTloI

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ