14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Ազատ հասարակության ինստիտուտ” -ը ուժեղացնում է ընտրությունների մոնիտորինգը

Օտարերկրյա անկախ խորհրդարանականներից և այլ փորձագետներից բաղկացած բարձրաստիճան թիմը դուրս է եկել Երևանից գնահատելու Հայաստանի հավատարմությունը միջազգային ընտրական չափանիշներին` այսօր (փետրվարի 18-ին) տեղի ունեցող նախագահական ընտրություններում:

Խումբը հրավիրվել է “Ազատ հասարակության ինստիտուտ” ՀԿ-ի (ԱՀԻ) կողմից, որը ժողովրդավարական արժեքները զարգացնող հայկական փորձառու և խոշոր հասարակական կազմակերպություններից մեկն է: ԱՀԻ-ն ունի  պաշտոնապես հավատարմագրված 1468 տեղական դիտորդներ, որոնք մոնիտորինգի կենթարկեն քվեարկության գործընթացն ամբողջ երկրում: Միջազգային թիմը, որ հրավիրվել է դիտարկելու այսօրվա քվեարկությունը, օժանդակում է ԱՀԻ դիտորդական առաքելությանը:

“Պաշտոնական հավատարմագրում ստացած միջազգային դիտորդական 12 խմբերի և ընտրություններին հետևող բազմաթիվ տեղական կազմակերպությունների հետ միասին մենք ցանկանում ենք օտվել մեծ փորձ ունեցող և անկողմնակալ խորհրդից”, – ասում է ԱՀԻ նախագահ Էդգար Հակոբյանը: “Մենք որոշեցինք հրավիրել գործող խարհրդարանականների և այլ փորձագետների` թարմ հայացք ապահովելու համար”:

Խորհրդատվական խումբը ղեկավարում են Մեծ Բրիտանիայի Պառլամենտի անդամ Ջիզել Ստյուարտը և Լորդերի պալատի անդամ Լորդ Քրիս Ռեննարդը: Խմբի այլ անդամներն են Սլովակիայի Ազգային խորհրդի անդամ Յուրայ Դրոբան, Բրիտանական պառլամենտի անդամ, ՄԲ ներկայիս կառավարության նախկին նախարար պարոն Նիկ Հարվին, Բրիտանական պառլամենտի նախկին անդամ Պոլ Կիտչը, 1978 թվականից Բրիտանական պառլամենտի թղթակից հանդիսացող Յեն Հերնոնը և հեռարձակող լրագրող, պառլամենտական թղթակից Պիտր Հայեսը:

ԱՀԻ նախագահ պարոն Հակոբյանն ասել է. “Մենք շատ ենք գնահատում, որ ընտրությունների շարունակական կայուն զարգացումը պաշտպանող մեր ձայնն ուժեղացվել է անկախ փորձագետների այս խմբի մասնակցության շնորհիվ”:

Թիմը ժամանել է կիրակի օրը, այցելել թեկնածուների նախընտրական շտաբեր և ստացել խորհրդատվություն տեղական փորձագետների կողմից: Այսօր նրանք բաժանվել են երկու խմբի` բազմաթիվ ընտրական տեղամասեր այցելելու նպատակով (Երևանում և Երևանից դուրս` գյուղական վայրերում):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ