17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Չեք թողում, մի թողեք. պապիկը քվեարկության էր եկել խորհրդային անձնագրով

Henaran.am-ի թղթակիցը ուշագրավ միջադեպի է ականատես եղել: Թիվ 7/27 ընտրատեղամաս քաղաքացիներից մեկը` մի պապիկ, ընտրության եկել էր Խորհդային Միության անձնագրով: Պապիկը մոտեցել է հանձնաժողովի անդամներին, ներկայացրել վաղուց անվավեր համարվող ”կարմիր” անձնագիրը եւ փորձել կատարել իր քաղաքացիական պարտքը:

Հանձնաժողովի անդամներն, իհարկե, թույլ չեն տվել նրան Խորհրդային Միության անձնագրով քվեարկել: Պապիկը դժոգհ հեռացել է: “Չեք թողում, մի թողեք”,-սրտնեղած ասել է:

Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Անահիտ Ավետիսյանի խոսքով` ընտրություններն ընթանում են նորմալ, բնականոն հունով: Այստեղ ընտրողների թիվը 1501 է, այդ թվում` 107 զինծառայող, որոնք արդեն քվեարկել են: Ժամը 15.00-ի դրությամբ` այս ընտրատեղամասում քվեարկությանը մասնկացել է 610 քաղաքացի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ