11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինքնասպանության փորձ է կատարել

Նախօրեին ժամը 19.29-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով թիվ 9 դպրոցի մոտակայքում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղանքի զննման արդյունքում ինքնասպանություն գործող մարդ չի հայտնաբերվել:

Դեպքի վայրում գտնվող բարեկամները հայտնել են, որ 1951 թ. ծնված Ա. Շ.-ը, ով փորձել էր ինքնասպանություն գործել, գտնվում է Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 2ա շենքի իր բնակարանում:

Փրկարարները մեկնել են վերը նշված հասցե, որտեղ պարզվել է, որ Ա. Շ.-ը իսկապես գտնվում է բնակարանում՝ քնած վիճակում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ