18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եղանակի կտրուկ տաքացում. ինչ է կատարվում

Այս օրերին հասարակության մոտ եղանակային կտրուկ փոփոխությունները բուռն քննարկումների թեմա է դարձել : Մտավախություն կա, որ փետրվարյան կտրուկ տաքացած եղանակն անոմալ երեւույթ կարելի է համարել:

Այս թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը  հայտնել է, որ եղանակային նման փոփոքությունը ոչ մի սենսացիոն երեւույթ, պարզապես եղանակի կտրուկ տաքացում:

«Ասյ պահին, ինչ որ ունենք, ոչ մի սենսացիոն կամ վտանգավոր երեւույթ չէ: Այնպես չէ, որ նման տաքացումներ էլ չենք ունեցել: Առաջիկա օրերին սպասում ենք, որ օդի ջերմաստիճանը որոշակիորեն կնվազի, բայց փետրվարի 22-ից սկսած` նորից կտաքանա, ու 23-ին այս ջերմային ֆոնը կրկին կվերականգնվի», – ասել է Գ. Սուրենյանը:

Արդեն վաղվանից՝ փետրվարի 19-ից ջերմաստիճանը կնվազի Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, իսկ մյուս շրջաններում` 4-5 աստիճանով: Փետրվարի 20-ին շրջանների զգալի մասում կսկսվեն նաև տեղումներ` լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռներում և հովտային շրջաններում անձրևի տեսքով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ