23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոսկու որոնումներ՝ Սոտքի հանքավայրից դուրս

«ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ –ն մտադիր է մեծացնել Սեւանա  լճի ավազանում ոսկու որոնման աշխատանքների  տարածքը: Ընկերությունը, որը թույլտվություն է ունեցել ուսումնասիրել Սեւանա լիճ թափվող Սոտք գետի Տիգրանագետ վտակի հունի նստվածքները, այժմ ցանկանում է ուսումնասիրություն կատարել նաեւ Սոտք գետի Ոսկեջուր վտակի վերին հոսանքներում: Ընդհանուր ընկերությունն օգտագործելու է 414.1 հա տարածք, որը պատկանում է Սոտք համայնքին:

Ընկերության նոր հայտի հանրային քննարկումները տեղի կունենան սույն թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 13:00-ին, Սոտքի գյուղապետարանում:

Էկոլուր լրատվական կայքը տեղեկացնում է, որ ըստ հայտի՝ «ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն մտադիր է 2016-2018թթ. կատարել՝ 9500մ հորատանցքերի հորատում եւ բացել չորս փորձնական բացահանքեր, որոնց ընդհանուր ծավալը կկազմի 145800մ3:

Ոսկու որոնումները Սոտքի հանքից իջնում են ներքեւ՝ ավելի ու ավելի մոտենալով Սեւանին եւ մեծացնելով լճի, հողերի եւ Սեւանա լիճ թափվող գետերի աղտոտման ռիսկը: Կոչ ենք անում ՀՀ բնապահպանության նախարարությանը կանգնեցնել Սեւանա լճի շրջակայքի աղտոտումը եւ բացասական եզրակացություն տալ այս հայտին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ