3 միլիոնից ցածր` վտանգավոր սահմանագիծ
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով (տե՛ս այստեղ՝ զեկույցում) 2016թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ:
Այսպիսով, 1979 թվականի մարդահամարից ի վեր առաջին անգամ պաշտոնապես Հայաստանի բնակչությունը իջել է 3 միլիոնից շեմից:
Ներկայացնում ենք Հայաստանի բոլոր 8, որոնցից 6-ը՝ Խորհրդային Հայաստանի, մարդահամարի տվյալները, ինչպես նաև ազգությամբ հայերի թվաքանակն ու տոկոսը.
Թիվ Բն. քանակը Հայեր / տոկոս
1926 880,464 743,571 84.5
1939 1,282,338 1,061,997 82.8
1959 1,763,048 1,551,610 88.0
1970 2,491,873 2,208,327 88.6
1979 3,037,259 2,724,975 89.7
1989 3,304,776 3,083,616 93.3
2001 3,213,011 3,145,354 97.9
2011 3,018,854 2,961,514 98.1
Իսկ, ահա նույն աղբյուրի փոխանցմամբ Ադրբեջանի բնակչությունը պաշտոնապես համարվում է ավելի քան 9.5 միլիոն ըստ 2015-ի տվյալների: Հաշվի առնելով, որ այդ երկրից ևս արտագաղթը մեծ չափերի է հասել 1991-ից ի վեր, պետք է պաշտոնական թվերին խիստ վերապահումներով մոտենալ: Բացի այդ, Խորհրդային Ադրբեջանից դեպորտացվել է ավելի քան 400 հազար հայություն: Եւ երրորդ, չնայած ծնելիության բարձր ցուցանիշին համեմատած Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ երկրում ևս ծնելիության անկում է նկատվում՝ համեմատած խորհրդային տարիների հետ:
Այնպես որ, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները, անհավանական է, որ Ադրբեջանի բնակչությունը 1989 թվականի մարդահամարից ի վեր կարող էր ավելացած լինել ավելի քան 1.5 միլիոնով: Անկախ փորձագիտական գնահատումներով՝ Ադրբեջանում պաշտոնական բնակչության թիվը ուռճացված է ներկայացվում շուրջ 1.5 միլիոնով:
Ուշագրավ է, որ եթե 1939 թվականին Ադրբեջանում ադրբեջանցիների թիվը կազմում էր հանրապետության բնակչության ընդհանուր թիվի 58 տոկոսից մի քիչ ավելին, ապա վերջին՝ 2009 թվականի մարդահամարի տվյալներով այդ տոկոսը մոտեցել է 92-ի: Սա նշանակում է, որ ոչ միայն Ադրբեջանն է ադրբեջանացվում, այլև բազմաթիվ բնիկ ազգությունների, այդ թվում՝ լեզգիների ու թալիշների թիվն է նվազ ներկայացվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
Ներկայացնում ենք Ադրբեջանում անցկացված 8 մարդահամարների տվյալները: Դրանցից վեցը անց են կացվել Խորհրդային Միության օրոք, երկուսը՝ անկախության շրջանում՝ 1999-ին և 2009-ին.
Թիվ Բն. քանակը ադրբեջանցիներ/տոկոս
1926 2,314,571 1,437,977 62.1
1939 3,205,150 1,870,471 58.4
1959 3,697,717 2,494,381 67.5
1970 5,117,081 3,776,778 73.8
1979 6,026,515 4,708,832 78.1
1989 7,021,178 5,804,980 82.7
1999 7,953,438 7,205,464 90.6
2009 8,922,400 8,172,800 91.6
Աղբյուրը՝ www.aniarc.am-ի