Անգլիացին 13 տարեկանում հայր է դարձել /ֆոտո/
Անցյալ տարի ողջ Բրիտանիան ցնցեց 13-ամյա Էլֆի Պատենեի պատմությունը, ում 15-ամյա ընկերուհի Չանտել Սթեդմենը նրանից երեխա ունեցավ: Հղիության 6-րդ ամսում Չանտելի մայրը, նկատելով աղջկա շարունակական գիրացումը, ինչ-որ բան է սկսել կասկածել:
Հղիության մասին լուրը շոկ է եղել բոլորի համար, առաջին հերթին` իրավիճակի մեղավորների: Վերջիններիս հավանաբար ուրախացրել է ծնողներ դառնալու լուրը եւ նրանք որոշել են չհրաժարվել երեխայից:
“Ես մտածեցի որ վատ չի լինի հայր դառնալը, չնայած ես դեռ չգիտեմ` ինչպես եմ երեխային պահելու: Մենք ուզում էինք, որ երեխան ծնվի, պարզապես վախենում էինք շրջապատողնրի արձագանքից: Չգիտեմ` ինչպես կընթանա իմ հայրությունը, բայց ես ինձ լավ կպահեմ եւ կհոգամ նրա մասին”,-խոստովանել է Էլֆին: Սակայն տղայի ծնողների խոսքով` նա դեռեւս չի գիտակցում իր ուսերին դրված ողջ պատասխանատվությունը, քանի որ շարունակում է ողջ օրն իր “PlayStation”-ը խաղալ:
Պատանի ծնողների առաջնեկը ծնվել է 3 կգ քաշով: Երիտասարդ մայրիկը, ում հայրը եւս չի աշխատում, վերադարձել է ծնողների տուն, որտեղ ապրում է մյուս 5 քույրերի եւ եղբայրների հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ վերջին ժամանակներում անչափահասների շրջանում երեխա ունենալն արդեն սարսափեցնող մասշտաբների է հասնում: Շատ դպրոցականներ են սեքսով զբաղվում` առանց հակաբեղմնավորիչ միջոցների եւ արդյունքում ծնողներ են դառնում: