25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Սողանքների առումով զգոն պետք է լինենք

ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Հայաստանում սողանքների առումով նվազման միտումներ են գրանցվում:

«2014 թվականին ունեցել ենք 7 սողանք, 2015-­ին՝ 3 սողանք: Այնուամենայնիվ Հայաստանը լեռնային երկիր է եւ ունենք  բավականին շատ վտանգավոր քարաթափման հատվածներ: Հայաստնում գրանցված է  2500­- ից ավելի սողանքներ, որոնցից 130-ն են  վտանգ են ներկայացնում մեր կենսագործունեության ու շինությունների համար: Բարեբախտաբար, դրանք ակտիվ չեն, և շարժը քիչ է, անհանգստացնող ոչինչ չկա: Դրանք հետազոտվում են: Բոլոր վտանգավոր հատվածներում աշխատում ենք արձագանքել»,-  ասել է Հով. Խանգելդյանն ՝ ավելացնելով, որ սողանքների ուղղությամբ պրոֆիլակտիկ աշխատանքներ միշտ տարվում են:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ