28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Գազատարների չափագրման նպատակով` 3, 266 մլն դրամ

ՀՀ կառավարությունն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին այս տարվա  առաջին եռամսյակում կհատկացնի 3 մլն 266 հազար դրամ՝ «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը իր խոսքում հիմնավորել է , որ նշված ծրագրի շրջանակում ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից կառուցվել են գազատարներ, որոնք պետք է հանձնվեն համապատասխան համայնքներին, սակայն նշված գազատարների չափագրման համար համապատասխան գումար չի հատկացվել:

«Հատկացվող գումարով կիրականացվի գազատարների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գազատարները համայնքներին անհատույց հանձնումը եւ գազատարները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ­ին անհատույց օգտագործման տրամադրումը»,­ ասաց  Մ. Սարգսյանը՝ հավելելով , որ  մեկ կմ գազատարի ուղեծրի չափագրման աշխատանքների գումարի արժեքը,  ըստ պայմանագրի սահմանվել է 120 հազար դրամ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ