26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայկական լոլիկի առեղծվածը /լրացված/

Արդեն երկրորդ օրն է հայկական մամուլը մեկը- մյուսին հերթ չտալով գրում ու մեկնաբանություններ է փորձում ստանալ ոլորտի մասնագետներից, թե ինչ պատճառներով է ռուսական կողմը հայկական լոլիկի խմբաքանակը (22 տոննա) հետ ուղարկել Հայաստան: Անգամ շրջանառվեցին պատճառներ, որից մեկն իբր թե խմբաքանակում հարավամերիկյան ցեցի հայտնաբերումն է եղել:

Համացանցում եղան նաեւ հումորային մեկնաբանություններ, օրինակ, օգտատերերից մեկը նշել էր. «Ուր է հիմա այդ լոլիկը, բերեք ես լավ տոմատ կպատրաստեմ»…: Անգամ քաղաքական կոնտեքստ դրվեց, թե ռուսական կողմն առայժմ ասում ` տղաներ, ուշքի եկեք …

Մինչ տնտեսուհիները երազում էին տոմատ պատրաստելու մասին, փորձագետները հնարավոր տնտեսական-քաղաքական սպառնալիքների մասին գուժում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ.

«ՌԴ անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի եւ Ադիգեյայի Հանրապետության տարածքային կառույցը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ արգելվել է Հայաստանից 22 տոննա լոլիկի ներմուծումը եւ խմբաքանակը հետ է վերադարձվել՝ պայմանավորված լոլիկի մեջ կարանտին վնասատուի՝ հարավամերիկայն ցեցի հայտնաբերմամբ: Լուրը տարածվեց նաեւ հայկական լրատվամիջոցներում, թեեւ հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ ռուսական նույն ծառայությունն իր պաշտոնական կայքում  հերքեց այս լուրը՝ մասնավորապես նշելով, որ կասկածներ կան լոլիկի նշված  խմբաքանակն այլ երկրից ուղարկված լինելու մասին:  Ներկա պահին իրականացվում է փաստաթղթերի հավաստիության ստուգում:

Քիչ անց հայտնի դարձավ, որ Ադիգեայի Հանրապետության ու Կրասնոդարի երկրամասի Ռոսսելխոզնադզորի վարչությունը ներողություն է խնդրել տարածած հայտարարության համար, որի համաձայն` Հայաստանից բերված 22 տոննա տոմատի մեջ աֆրիկյան ցեց է հայտնաբերվել։

Կրասնոդարի երկրամաս բերված տոմատի խմբաքանակը հավանաբար ներկրվել է մեկ այլ երկրից կեղծ փաստաթղթերով, հայտնում է Ադիգեայի Հանրապետության ու Կրասնոդարի երկրամասի Ռոսսելխոզնադզորի վարչության մամուլի ծառայությունը։

 

Գ.Ն.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ