Գյումրին ազատվում է վերջին «դոմիկներից»

«Շիրակ կենտրոնը» ՀԿ-ից տեղեկացնում են, որ միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոնցից մոտ 1000-ն այսօր նույնիսկ բնակելի չեն:
«Շիրակ կենտրոն»-ը ներկայումս շարունակում է «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագիրը, որի շրջանակներում ձեռք բերվել եւ քանդել վաղուց շարքից դուրս եկած եւ բնակության համար ամբողջովին ոչ պիտանի դարձած վագոն-տնակները:
«Նախորդ մեկ ամսա ընթացքում արդեն երրորդ այդպիսի կառույցը քանդվեց, տարածքը մաքրվեց շինաղբից իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ որպես վառելափայտ բաժանվեել է անօթեւան ընտանիքներին»,- այս մասին տեղեկացոնւմ են «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից: