26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը

Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ և աշխարահասփյուռ քույրեր և եղբայրներ։

Տագնապիս, անհանգստությանս և ձեզ դիմելու պատճառը Սահակաշվիլու կողմից հիմք դրված և Աքթաշ –Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց…

Սիրելի՛ ջավախահայեր,

Սահակաշվիլու բռնապետության տարիներին մեր՝ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» և   «Ո՛չ Ջավախքի հայաթափմանը» կարգախոսների շրջանակներում։ Այն ժամանակ մեր առջև խնդիր էինք դրել կասեցնել, դեմն առնել Ջավախքի հայաթափման հանցավոր ծրագրին, ինչը մենք հաջողեցրինք, թեև այն հաջողելու համար մեզանից շատերը շատ թանկ վճարեցին։

Այսօր Սահակաշվիլու ցանած սերմերը փարթամ ծիլեր են տվել, և Վրաստանի թուրքացումը օր-օրի ավելի է մոտենում անդառնալիության սահմանագծին։ Երկրում կան 25 տարեկանից բարձր 560 հազարից ավելի չամուսնացած քրիստոնյա կանայք և օրվա հացը վաստակելու համար ամենամյա արտագնա աշխատանքի մեկնող 18-ից 35 տարեկան մեկ միլիոնից ավել տղամարդ, թուրք-ազերիական կապիտալով գործող կազմակերպություններում  հիմնականում աշխատանքի չեն ընդունում քրիստոնյա տղամարդկանց, Սահակաշվիլու հանցավոր համաձայնության և օժանդակության միջոցով  համընդհանուր նվաճման է ենթարկված երկրի տնտեսության բոլոր եկամտաբեր և ռազմավարական ոլորտները, նրանց՝ թուրքերի ու ազերիների կողմից փորձ է արվում ամեն գնով ձեռք բերել նաև այն մնացյալը, որը դեռևս իրենցը չէ, այդ թվում՝ Վրաստանի  ամենամեծ հարստությունը՝ գյուղատնտեսական նշանակության բերրի հողատարածքները:

Այսօր մեզ անհանգստացնող գործընթացը էականորեն տարբերվում է նախորդից՝ իր մեջ պարունակելով վտանգ և սպառնալիք ոչ միայն Ջավախքի, այլև ամբողջ Վրաստանի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի համար:

Սիրելի  ջավախահայեր,

Եկեք չհանդուրժենք, որ Ջավախքում գործեն մեր ազգային ավանդույթները խեղաթյուրող հաստատություններ, դրանց թվում նաև հասարակաց տներ, որոնք սկսել են սնկի պես աճել նույն այդ Աքթաշ-Կարծախ մաքսակետի շահագործումից ի վեր:

Եկեք բոլորս միասին դեմ ելնենք, արգելենք մեր տարածաշրջանում՝ Ջավախքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, անշարժ գույքի՝ այդ թվում բնակարանների, տների, տնամերձ հողամասերի և հասարակական նշանակության օբյեկտների՝ թուրք–ադրբեջանական բիզնեսի համար նախատեսված ցանկացած առք ու վաճառք, ցանկացած գործարք: Եթե նման բան անցնում է Ձեր մտքով՝ Դու՛ք հրաժարվեք նման մտքից, եթե նման բան անցնում է Ձեր հարազատի կամ հարևանի մտքով, բացատրե՛ք նրան նման քայլի վտանգավորության և հետևանքների մասին, համոզե՛ք, խնդրե՛ք, և եթե համոզելն ու խնդրելը չօգնեն, ապա պահանջեք հետ կանգնել նման ազգադավ և ամբողջ հասարակության ու երկրի համար վտանգավոր  քայլից:

Ամենայն հարգալից վերաբերմունք ունենալով սեփականության իրավունքի հանդեպ՝ պետք է հստակ գիտակցել,  որ և ոչ մի անհատ՝ ո՛չ բարոյական, ո՛չ, առավել ևս,  առօրյա կենցաղային դժվարություններից ելնելով, իրավունք չունի, թեկուզ և անձնական սեփականության հաշվին, խարխլելու  ընդհանուր Հայրենիքի կայունությունը, ոչ մի հայ մարդ իրավունք չունի նպաստելու Ջավախքի թուրքացմանը:

Համատեղ՝ բոլորս միասին, չթողնենք իրականություն դառնա համաթուրանական երազանքը, այն էլ` Ջավախքի հաշվին:

Այն, ինչ մեկ դար առաջ հաջողվեց սյունեցիներին, այսօր հաջողելու են նաև ջավախքցիները:

Բարձրացնենք մեր ձայնը  վճռականորեն մեկ անգամ և ընդմիշտ՝ ասելով ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը,  ո՛չ Հայաստանի և Արցախի շրջափակմանը:

Սիրելի՛ ջավախքցիներ, հանուն մեր գալիք սերունդների, եկեք անառիկ պահենք Ջավախքը…

Վահագն Չախալյան,

9 փետրվարի 2016 թ.

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ